National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
14.12.2016

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31
 
14.12.2016
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ցավակցական ուղերձ է հղել Արմեն Երիցյանի մահվան կապակցությամբ
1 / 1

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը ցավակցական ուղերձ է հղել հայտնի պետական գործիչ, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար, ոստիկանության գեներալ-մայոր Արմեն Երիցյանի վաղաժամ մահվան կապակցությամբ:

«Արմեն Երիցյանը պետական գործիչ էր քաղաքացիական պարտքի բարձր գիտակցումով եւ քաղաքացի` պետականության խորին ըմբռնումով: Նա արժանապատվորեն ծառայեց մեր երկրին ու ժողովրդին` իր պրոֆեսիոնալիզմը, հարուստ գիտելիքներն ու փորձն անմնացորդ ի սպաս դնելով հայրենիքին:

Խորապես ցավակցում եմ Արմեն Երիցյանի ընտանիքին, հարազատներին ու մերձավորներին եւ կիսում նրանց վիշտը»,-ասված է Ազգային ժողովի նախագահի ցավակցական ուղերձում:


14.12.2016
Խորհրդարանը շարունակել է արտահերթ նստաշրջանի աշխատանքը
Դեկտեմբերի 14-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակել է արտահերթ նստաշրջանի աշխատանքը՝ քվեարկությամբ ընդունելով նախորդ օրը քննարկված օրինագծերը, որոնց թվում նաեւ՝ «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» երկրորդ ընթերցմամբ քննարկված օրինագիծը՝ կից...

14.12.2016
Բաց դաս Ազգային ժողովում
Դեկտեմբերի 14-ին «Բաց դռներ» ծրագրի շրջանակում Ազգային ժողով էին այցելել Լեւոն Միրիջանյանի անվան համար 155 հիմնական դպրոցի մի խումբ ուսուցիչներ եւ աշակերտներ: Բաց դասը վարել է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության  եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը, ով,...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ, խմբեր  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS