Տպել
15.12.2016
Հանդիպում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում
1 / 4

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը դեկտեմբերի 15-ին հանդիպել է Երեւանում գիտության եւ մշակույթի ռուսական կենտրոնին կից հանրային դիվանագիտության դպրոցի սաների հետ:

Ողջունելով ներկաներին երկրի օրենսդիր մարմնում՝ Արտակ Զաքարյանը նրանց հետ զրուցել է օրենսդրական աշխատանքի մասին, անդրադարձել միջխորհրդարանական համագործակցությանը:

Հանդիպումը հիմնականում անցել է հարցուպատասխանի ձեւաչափով: Արտակ Զաքարյանը սիրով պատասխանել է ներկաների հարցերին, որոնք վերաբերել են Հայաստանի արտաքին քաղաքականությանը, անցումը խորհրդարանական կառավարման համակարգին, քառօրյա պատերազմին եւ այլն:


15.12.2016
Շարունակվել է ԱԺ արտահերթ նստաշրջանի աշխատանքը
ՀՀ Ազգային ժողովը դեկտեմբերի 15-ին շարունակել է արտահերթ նստաշրջանի աշխատանքը եւ քվեարկությամբ ընդունել նախորդ օրը քննարկված օրինագծերը: Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել է պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանի, Հովհաննես Սահակյանի եւ Արմեն Ռուստամյանի հեղինակած «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի ...