Տպել
16.12.2016
Ավարտվել է ԱԺ արտահերթ նստաշրջանը
1 / 11

ՀՀ Ազգային ժողովը դեկտեմբերի 16-ին շարունակել է արտահերթ նստաշրջանի աշխատանքը եւ քվեարկությամբ ընդունել նախորդ օրը քննարկված օրինագծերը եւ համաձայնագիրը:

ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը երրորդ ընթերցմամբ քննարկման է ներկայացրել «Գնումների մասին» օրենքի նախագիծը: «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենսդրական փաթեթը երկրորդ ընթերցմամբ քննարկման է ներկայացրել ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը:

«Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագրի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ քննարկման է ներկայացրել ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը:

Երրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունվելու համար ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը քննարկման է ներկայացրել «Հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով արտոնություններ սահմանելու մասին» օրենքի նախագիծը՝ կից փաթեթով:

Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու համար քննարկման է ներկայացրել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:

«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը եւ կից փաթեթը քննարկվել է երկրորդ ընթերցմամբ:

ԱԺ պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանի, Հովհաննես Սահակյանի եւ Արմեն Ռուստամյանի հեղինակած «ՀՀ ԱԺ պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի նախագիծը քննարկվել է երրորդ ընթերցմամբ:

«Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը նույնպես քննարկվել է երկրորդ ընթերցմամբ:

ԱԺ պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանի, Հովհաննես Սահակյանի եւ Արմեն Ռուստամյանի հեղինակած «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրինագիծը եւ կից օրենսդրական փաթեթը քննարկվել է երրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ:

Զեկուցողները տեղեկացրել են, որ ներկայացված նախագծերը ենթարկվել են մասնակի խմբագրական փոփոխությունների:

ՀՀ Ազգային ժողովն ավարտել է արտահերթ նստաշրջանի աշխատանքը:


16.12.2016
Տեղի կունենան խորհրդարանական լսումներ
ԱԺ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովը դեկտեմբերի 19-ին՝ ժամը 11:00-ին, ԱԺ 334 սրահում կազմակերպում է խորհրդարանական լսումներ «Տավարաբուծության զարգացման ծրագիրը գործողության մեջ» թեմայով:...

16.12.2016
Պարգեւատրում Ազգային ժողովում
Դեկտեմբերի 16-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը պարգեւներ է հանձնել Մոսկվայում կայացած միջխորհրդարանական միջազգային խաղերի շախմատի մրցաշարում թիմային հաշվարկով երկրորդ տեղը գրաված ՀՀ ԱԺ հավաքականին, անհատական մրցաշարում երրորդ եւ երկրորդ տեղերը գրաված ԱԺ պատգամավորներ Աղվան Վարդանյանին եւ Արաիկ Հով...

16.12.2016
Գալուստ Սահակյանը պարգեւատրել է ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի դեկանին
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը դեկտեմբերի 16-ին կրթության բնագավառում ներդրած ավանդի համար ՀՀ անկախության 25-ամյակի կապակցությամբ եւ ծննդյան 80-ամյակի առթիվ ԱԺ պատվո մեդալով է պարգեւատրել ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի դեկան Գուրգեն Մելիքյանին: ԱԺ նախագահը շնորհավորել է Գուրգեն Մելիքյանին՝ բարձր գ...

16.12.2016
Հանդիպում խորհրդարանում
Դեկտեմբերի 15-ին ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը հանդիպել է ՆԱՏՕ-ի պաշտպանական քոլեջի 129-րդ դասընթացի մասնակիցների եւ դասախոսների հետ: Կորյուն Նահապետյանը հանդես է եկել դասախոսությամբ, որում արծարծվել են տարած...