Տպել
16.12.2016
Պարգեւատրում Ազգային ժողովում
1 / 3

Դեկտեմբերի 16-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը պարգեւներ է հանձնել Մոսկվայում կայացած միջխորհրդարանական միջազգային խաղերի շախմատի մրցաշարում թիմային հաշվարկով երկրորդ տեղը գրաված ՀՀ ԱԺ հավաքականին, անհատական մրցաշարում երրորդ եւ երկրորդ տեղերը գրաված ԱԺ պատգամավորներ Աղվան Վարդանյանին եւ Արաիկ Հովհաննիսյանին:

Նշենք, որ միջխորհրդարանական միջազգային խաղերի շախմատի մրցաշարում թիմային հաշվարկով երկրորդ տեղը գրավելու համար ՀՀ ԱԺ հավաքականն արժանացել է պատվոգրի: Անհատական մրցաշարում երրորդ տեղը գրավելու համար բրոնզե մեդալի է արժանացել ՀՀ ԱԺ պատգամավոր Աղվան Վարդանյանը, իսկ երկրորդ տեղը գրավելու համար արծաթե մեդալի՝ ՀՀ ԱԺ պատգամավոր Արաիկ Հովհաննիսյանը:

Խորհրդարանի ղեկավարը շնորհավորել է պարգեւատրվածներին եւ մաղթել նորանոր հաջողություններ:

ԱԺ պատգամավորներն իրենց երախտագիտությունն են հայտնել ԱԺ նախագահին իրենց մշտապես աջակցելու համար:


16.12.2016
Տեղի կունենան խորհրդարանական լսումներ
ԱԺ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովը դեկտեմբերի 19-ին՝ ժամը 11:00-ին, ԱԺ 334 սրահում կազմակերպում է խորհրդարանական լսումներ «Տավարաբուծության զարգացման ծրագիրը գործողության մեջ» թեմայով:...

16.12.2016
Գալուստ Սահակյանը պարգեւատրել է ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի դեկանին
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը դեկտեմբերի 16-ին կրթության բնագավառում ներդրած ավանդի համար ՀՀ անկախության 25-ամյակի կապակցությամբ եւ ծննդյան 80-ամյակի առթիվ ԱԺ պատվո մեդալով է պարգեւատրել ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի դեկան Գուրգեն Մելիքյանին: ԱԺ նախագահը շնորհավորել է Գուրգեն Մելիքյանին՝ բարձր գ...

16.12.2016
Ավարտվել է ԱԺ արտահերթ նստաշրջանը
ՀՀ Ազգային ժողովը դեկտեմբերի 16-ին շարունակել է արտահերթ նստաշրջանի աշխատանքը եւ քվեարկությամբ ընդունել նախորդ օրը քննարկված օրինագծերը եւ համաձայնագիրը: ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը երրորդ ընթերցմամբ քննարկման է ներկայացրել «Գնումների մասին» օրենքի նախագիծը: «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փո...

16.12.2016
Հանդիպում խորհրդարանում
Դեկտեմբերի 15-ին ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը հանդիպել է ՆԱՏՕ-ի պաշտպանական քոլեջի 129-րդ դասընթացի մասնակիցների եւ դասախոսների հետ: Կորյուն Նահապետյանը հանդես է եկել դասախոսությամբ, որում արծարծվել են տարած...