Տպել
22.12.2016
Գալուստ Սահակյանն ընդունել է Լեոնիդ Կալաշնիկովի գլխավորած պատվիրակությանը
1 / 4

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը դեկտեմբերի 22-ին ընդունել է ՌԴ  ԴԺ Պետական դումայի ԱՊՀ երկրների գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին՝ խորհրդարանի ղեկավարն ընդգծել է, որ հայ-ռուսական հարաբերություններն ունեն ավանդական բարեկամության բազմադարյա եւ հարուստ պատմություն, որոնք ամուր հիմք են հանդիսանում երկու երկրների միջեւ գոյություն ունեցող ռազմավարական փոխգործակցության համար:

Գալուստ Սահակյանը ցավակցություն է հայտնել Թուրքիայում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Անդրեյ Կառլովի սպանության կապակցությամբ: «Մենք դատապարտում ենք այդ հրեշավոր ահաբեկչական գործողությունը եւ կիսում ենք ռուս ժողովրդի վիշտը», - ասել է խորհրդարանի ղեկավարը:

Երկու երկրների միջպետական հարաբերությունների շարունակական զարգացման գործում ԱԺ նախագահը բարձր է գնահատել օրենսդիր մարմինների դերը:

Հայաստանի եւ Ռուսաստանի դաշնակցային ու ռազմավարական հարաբերությունների համատեքստում պարոն Սահակյանը կարեւորել է միջազգային խորհրդարանական կառույցներում համագործակցությունը եւ փոխշահավետ մոտեցումներով հանդես գալը:

Լեոնիդ Կալաշնիկովը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, բարձր է գնահատել Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ գոյություն ունեցող բարեկամությունը, միջխորհրդարանական համագործակցությունը, որոնք հիմնված են բարեկամության ամուր հիմքի վրա:

Զրուցակիցները հույս են հայտնել, որ երեւանյան նիստի ընթացքում հայտնած կարծիքներն ու առաջարկություններն իրենց նպաստը կունենան երկու պետությունների խորհրդարանների հետագա համատեղ աշխատանքների արդյունավետության բարձրացման գործում:

Քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս:


22.12.2016
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի եւ ՌԴ ԴԺ Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի համատեղ հայտարարությունը
2016թ. դեկտեմբերի 22-ին Երեւանում կայացավ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի եւ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի (այսուհետ՝ Կողմեր) համատեղ նիստը: Հանդիպմ...

22.12.2016
Տեղի է ունեցել ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի եւ ՌԴ ԴԺ Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի չորրորդ համատեղ նիստը
Դեկտեմբերի 22-ին ՀՀ Ազգային ժողովում մեկնարկել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի եւ ՌԴ ԴԺ Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի չորրորդ համատեղ նիստը: ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը...

22.12.2016
ՀՀ Ազգային ժողովը գումարել է արտահերթ նստաշրջան
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն` ՀՀ կառավարության նախաձեռնությամբ դեկտեմբերի 22-ին գումարվել է ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան` նախաձեռնողի սահմանած օրակարգով: Խորհրդարանն ընդունել է արտահերթ նստաշրջանի անցկացման հատուկ ընթացակարգի մասին որոշո...

22.12.2016
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանդիպել է Լեոնիդ Կալաշնիկովի հետ
ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Էդուարդ Շարմազանովը դեկտեմբերի 22-ին ընդունել է ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալա...

22.12.2016
Տեղի կունենան խորհրդարանական լսումներ
Դեկտեմբերի 23-ին՝ ժամը 15:00-ին, Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի կոնֆերանս դահլիճում (Մխիթար Հերացի 5 փող., 5-րդ հարկ) ՀՀ Ազգային ժողովի առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովը «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» կազմակերպության աջակցությամբ կազմակերպում է «Հո...

22.12.2016
Տեղի է ունենալու ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ ԴԺ Պետական դումայի հանձնաժողովների համատեղ նիստը
Դեկտեմբերի 22-ին՝ ժամը 10:30-ին, ՀՀ ԱԺ Ոսկեզօծ դահլիճում տեղի կունենա ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի չորրորդ համատեղ նիստը: Դեկտեմբերի 23-ին՝ ժամը 09:30-ին, պատվիրակու...