National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
22.12.2016

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31
 
22.12.2016
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի եւ ՌԴ ԴԺ Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի համատեղ հայտարարությունը

2016թ. դեկտեմբերի 22-ին Երեւանում կայացավ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի եւ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի (այսուհետ՝ Կողմեր) համատեղ նիստը:

Հանդիպման ընթացքում հաստատվեց երկու Կողմերի միջեւ համագործակցության եւ բարեկամական հարաբերությունների զարգացման ու ամրապնդման ընդհանուր ուղղվածությունը, բարձր գնահատական տրվեց միջխորհրդարանական փոխգործունեության ձեւավորված մեխանիզմին՝ Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ դաշնակցային համագործակցության շրջանակում:

Համատեղ նիստի մասնակիցները խստորեն դատապարտեցին Անկարայում տեղի ունեցած ահաբեկչությունը, որի արդյունքում ստորաբար սպանվել է Թուրքիայի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպան Ա. Գ. Կառլովը:

Քննարկելով տնտեսական համագործակցության հեռանկարները եւ ինտեգրացիոն դինամիկան Եվրասիական տնտեսական միության շրջանակում, ինչպես նաեւ միջխորհրդարանական համագործակցության նախաձեռնություններն ու աջակցությունը բիզնես նախագծերի իրագործման եւ ներդրումների գրավչության համար՝

Կողմերը կարեւորում են տնտեսական ինտեգրացիայի զարգացումն ու խորացումը՝ Եվրասիական տնտեսական միության, որպես ժամանակակից, արդյունավետ եւ մրցունակ ինտեգրացիոն միության, խնդիրների եւ նպատակների իրագործման համար,

Կողմերը ձգտում են ստեղծել բարենպաստ պայմաններ Եվրասիական տնտեսական միության շրջանակում ապրանքների, ծառայությունների, կապիտալի եւ աշխատանքային ուժի ազատ շարժի ձեւավորման համար՝ ի շահ համակարգված, համաձայնեցված կամ միասնական քաղաքականության իրականացման` տնտեսության այն ոլորտներում, որոնք սահմանված են Եվրասիական տնտեսական միության Պայմանագրում,

Կողմերն աշխատանքներ են տանում ազգային օրենսդրության հետագա ներդաշնակության համար՝ ի նպաստ ինտեգրացիոն փոխգործունեության ամրապնդման եւ տնտեսության լրացուցիչ աճի,

Կողմերը վերահաստատում են պատասխանատվությունը իրենց երկրի քաղաքացիներին Եվրասիական տնտեսական միության նշանակությունը պարզաբանելու գործում՝ որպես անկախ ինքնավար պետությունների սերտ փոխներգործության մեխանիզմի, եւ որպես նոր տնտեսական հարթակում քաղաքացիների եւ բիզնեսի համար հասկանալի եւ գրավիչ, կայուն ու երկարաժամկետ ձեւաչափի: Այդ նպատակին հասնելու համար Կողմերը զգալի դեր են հատկացնում փոխադարձ հետաքրքրություն առաջացնող հարցերի վերաբերյալ կարծիքների պարբերաբար փոխանակմանը,

Կողմերը մտադիր են շարունակել տեղեկատվական աշխատանքը միջխորհրդարանական շփումների շրջանակում եւ միջազգային խորհրդարանական կազմակերպությունների հարթակնեում, որն ուղղված է եվրասիական տնտեսական ինտեգրման գաղափարների հանրամատչելիության, ԵԱՏՄ միասնական կերպարի ձեւավորմանը, ինչպես նաեւ խորհրդարանականների եւ հասարակության հետ շփման ընթացքում պարզաբանել ընթացող ինտեգրացիոն գործընթացների նշանակությունը՝ նպաստելով ԵԱՏՄ իմիջային բաղադրիչին,

Կողմերը կարեւորում են երկարաժամկետ ներդրումների ներգրավման գործում խորհրդարանական աջակցության համար նպաստավոր պայմանների ստեղծմանը, հեռանկարային համատեղ ծրագրերի իրականացմանը՝ հաշվի առնելով ԵԱՏՄ ինտեգրացիոն գործընթացները:

Քննարկելով տարածաշրջանային անվտանգությունը, հայ-ռուսական hամագործակցությունը եւ տարածաշրջանային անվտանգության ապահովումը Հարավային Կովկասի տարածքում՝

Կողմերը կարեւորում են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների ս.թ. հոկտեմբերի 14-ին ընդունված հայտարարությունը եւ հաստատում են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բացառապես խաղաղ լուծման անհրաժեշտությունը՝ միջազգային իրավունքի նորմերի, ՄԱԿ-ի կանոնադրության, Հելսինկյան եզրափակիչ ակտի դրույթների, մասնավորապես` ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, ժողովուրդների իրավահավասարության եւ ինքնորոշման իրավունքի ,պետությունների տարածքային ամբողջականության հիման վրա,

Կողմերը հաստատում են ս.թ. հուլիսի 4-ին Երեւանում ստորագրված Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ ՀԱՊԿ անդամ երկրների արտգործնախարարների հայտարարության արդիականությունը,

Կողմերն ընդգծում են խորհրդարանական դիվանագիտության դերի բարձրացման անհրաժեշտությունը՝ միջազգային ջանքերի հետագա աջակցման համար, որոնք ուղղված են տարածաշրջանային եւ միջազգային անվտանգության ապահովման, ինչպես նաեւ տարածաշրջանում կայունության պահպանման եւ վստահության մթնոլորտի ստեղծման համար;

Կողմերը մտադիր են շարունակել տեղեկատվական աշխատանքները միջխորհրդարանական ձեւաչափերում՝ ուղղված 1994 եւ 1995թթ. զինադադարի անժամկետ համաձայնագրերի անվերապահ կատարմանը,

Կողմերը կարեւորում են ս.թ. մայիսի 16-ին Վիեննայի եւ ս.թ. հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովներում ձեռք բերված պայմանավորվածությունները, եւ անընդունելի են համարում հակամարտության գոտում իրավիճակի սրումը,

Կողմերը սատարում են ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ջանքերին՝ ուղղված իրավիճակի կայունացմանը եւ խաղաղ գործընթացի առաջընթացի համար պայմանների ապահովմանը:

Քննարկելով համագործակցությունը միջազգային խորհրդարանական հարթակներում՝ ԵԽԽՎ, ԵԱՀԿ ԽՎ, ՀԱՊԿ ԽՎ, ԱՊՀ ԽՎ, Միջխորհրդարանական միություն, ՍԾՏՀ ԽՎ,

Կողմերն ընդգծում են միջազգային խորհրդարանական հարթակներում (ԵԽԽՎ, ԵԱՀԿ ԽՎ, ՀԱՊԿ ԽՎ, ԱՊՀ ԽՎ, Միջխորհրդարանական միություն, ՍԾՏՀ ԽՎ եւ այլն) Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության խորհրդարանական պատվիրակությունների գործունեության համակարգման անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով դաշնակցային պարտավորությունները՝ նպատակ ունենալով հայ-ռուսական փոխազդեցության ամրապնդումն ու միջազգային արդիական հիմնահարցերի շուրջ համաձայնեցված նախաձեռնություններով հանդես գալը,

Կողմերը մտադիր են ակտիվացնել համագործակցությունը՝ նպատակ ունենալով հակազդել տարաբնույթ նախաձեռնություններին եւ քայլերին, որոնք հակառակվում են Կողմերի պետության/պետությունների շահերին,

Կողմերը կարեւոր են համարում միջազգային խորհրդարանական հարթակներում համակարգված աշխատանքի վարումը, որն ուղղված է աշխարհի խորհրդարանականների հետ հարաբերությունների կառուցմանը՝ հավասարության եւ անվտանգության անբաժանելիության, ինչպես նաեւ միջազգային հարաբերություններում ուժի սպառնալիքի կամ նրա կիրառման հրաժարման հիման վրա՝ գործելով քաղաքական-դիվանագիտական մեթոդներով,

Կողմերը բարձր են գնահատում միջխորհրդարանական կապերը, որոնք կարեւոր մեխանիզմի գործառույթ են կատարում հայ-ռուսական դաշնակցային փոխհարաբերությունների նորմերի մշակման եւ կատարելագործման հարցում կանոնաստեղծ զարգացման ապահովման գործում, ինչպես նաեւ ԱՊՀ, ՀԱՊԿ եւ ԵԱՏՄ շրջանակում սերտ համագործակցության համար, ինչը լայն հնարավորություն է բացում փոխշահավետ նախաձեռնությունների իրականացման եւ հաջողության հասնելու գործում,

Կողմերը նշում են Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության խորհրդարանականների հետագա համագործակցության անհրաժեշտությունը՝ ի նպաստ օրենսդրական դաշտի ներդաշնակեցման,

Կողմերը ողջունում են 2017թ.-ին ք. Սանկտ Պետերբուրգում 137-րդ Վեհաժողովն անցկացնելու Միջխորհրդարանական միության որոշումը:

Կողմերը կարեւոր նշանակություն են տալիս Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ միջխորհրդարանական համագործակցության խորացմանը՝ նպատակ ունենալով քաղաքական, սոցիալ-տնտեսական, հումանիտար եւ փոխհետաքրքրություն առաջացնող այլ ոլորտներում բարեկամական եւ փոխշահավետ կապերի հետագա զարգացումը,

Կողմերը ողջունում են կայացած քննարկումների արդյունքները, եւ հայատարարում են, որ պատրաստ են հետեւողական աշխատանք տանել՝ ի շահ հայ-ռուսական միջպետական համագործակցության շրջանակում ընդունված որոշումների իրագործման,

Կողմերը համակարծիք են, որ համատեղ նիստերը լրացուցիչ ազդակ են տալիս ազգային օրենսդրության ներդաշնակեցմանը եւ զարգացմանը, ինչպես նաեւ իրավակիրառական պրակտիկայի կատարելագործմանը,

Կողմերը հաստատում են իրենց հետաքրքրվածությունը եւ պատրաստակամությունը համատեղ խորհրդարանական նախագծերի եւ միջոցառումների պարբերաբար կազմակերպման համար՝ Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի եւ Ռուսաստանի Դաշնության Դաշնային Ժողովի Պետական դումայի այլ խորհրդարանական հանձնաժողովների եւ կոմիտեների մասնակցությամբ,

Կողմերը հերթական համատեղ նիստը կհրավիրեն ք. Մոսկվայում 2017թվականին:

ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ
Արտակ Բ. Զաքարյան

ՌԴ ԴԺ Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ
Լեոնիդ Ի. Կալաշնիկով

22 դեկտեմբերի, 2016թ,  ք. Երեւան


22.12.2016
Տեղի է ունեցել ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի եւ ՌԴ ԴԺ Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի չորրորդ համատեղ նիստը
Դեկտեմբերի 22-ին ՀՀ Ազգային ժողովում մեկնարկել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի եւ ՌԴ ԴԺ Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի չորրորդ համատեղ նիստը: ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը...

22.12.2016
ՀՀ Ազգային ժողովը գումարել է արտահերթ նստաշրջան
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն` ՀՀ կառավարության նախաձեռնությամբ դեկտեմբերի 22-ին գումարվել է ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան` նախաձեռնողի սահմանած օրակարգով: Խորհրդարանն ընդունել է արտահերթ նստաշրջանի անցկացման հատուկ ընթացակարգի մասին որոշո...

22.12.2016
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանդիպել է Լեոնիդ Կալաշնիկովի հետ
ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Էդուարդ Շարմազանովը դեկտեմբերի 22-ին ընդունել է ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալա...

22.12.2016
Գալուստ Սահակյանն ընդունել է Լեոնիդ Կալաշնիկովի գլխավորած պատվիրակությանը
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը դեկտեմբերի 22-ին ընդունել է ՌԴ  ԴԺ Պետական դումայի ԱՊՀ երկրների գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ խորհրդարանի ղեկավարն ընդգծել է, որ հայ-ռուսական հա...

22.12.2016
Տեղի կունենան խորհրդարանական լսումներ
Դեկտեմբերի 23-ին՝ ժամը 15:00-ին, Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի կոնֆերանս դահլիճում (Մխիթար Հերացի 5 փող., 5-րդ հարկ) ՀՀ Ազգային ժողովի առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովը «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» կազմակերպության աջակցությամբ կազմակերպում է «Հո...

22.12.2016
Տեղի է ունենալու ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ ԴԺ Պետական դումայի հանձնաժողովների համատեղ նիստը
Դեկտեմբերի 22-ին՝ ժամը 10:30-ին, ՀՀ ԱԺ Ոսկեզօծ դահլիճում տեղի կունենա ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի չորրորդ համատեղ նիստը: Դեկտեմբերի 23-ին՝ ժամը 09:30-ին, պատվիրակու...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am