National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
23.12.2016

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31
 
23.12.2016
Հանդիպում խորհրդարանում
1 / 3

Դեկտեմբերի 23-ին ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովին կից երիտասարդական խորհրդարանի անդամները հանդիպել են ՌԴ ԴԺ Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի անդամներ Արտյոմ Կավինովի եւ Իրեկ Զիննուրովի հետ:

Երիտասարդական խորհրդարանի անդամները ներկայացրել են իրենց գործունեությունը, համագործակցությունը միջազգային երիտասարդական կառույցների հետ եւ հետագա ծրագրերը:

ՌԴ ԴԺ Պետական դումայի պատգամավորերն անդրադարձել են երկու երկրների միջեւ խորհրդարանական կապերի ակտիվացմանը, երիտասարդական կառույցների համագործակցության զարգացմանը: Նրանք նշել են, որ ԱՊՀ ստեղծմանը նվիրված միջոցառումներին կմասնակցեն նաեւ երիտասարդական կառույցները եւ իրենք ակնկալում են հայ երիտասարդների ակտիվ մասնակցությունը: Պատգամավորների խոսքով՝ ԱՊՀ երկրների միջեւ պետք է ստեղծվեն մարզական, երիտասարդական ակումբներ, որոնք կնպաստեն մարզական դիվանագիտության զարգացմանը՝ միավորելով երիտասարդներին մշակութային, քաղաքական, կրոնական, մարզական ուղղությունների շուրջ:


23.12.2016
ՀՀ ԱԺ նախագահն Ամանորին ընդառաջ այցելել է Գավառի մանկատուն
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը դեկտեմբերի 23-ին այցելել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Գավառի մանկատուն: ԱԺ նախագահին ուղեկցել է Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը: Խորհրդարանի ղեկավարին ջերմությամբ ու սիրով դիմավորել են մանկատան սաներն ու աշխատակազմը: Գալուստ Սահակյանը շրջել...

23.12.2016
Հարգանքի տուրք՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովն ու կոմիտեի անդամները ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Մհեր Շահգելդյանի ուղեկցությամբ դեկտեմբերի 23-ին այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալի...

23.12.2016
Աշխատանքային քննարկում
Դեկտեմբերի 23-ին տեղի է ունեցել ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի շրջանակում կիբեռանվտանգության ոլորտում ստեղծված աշխատանքային խմբի վերջին նիստը, որի ընթացքում ամփոփվել են երկու տարվա ընթացքում խմբի կատարած աշխատանքի արդյունքները: Ողջունելով նիստի մասնակի...

23.12.2016
Ազգային ժողովն ավարտել է արտահերթ նստաշրջանի աշխատանքը
Դեկտեմբերի 23-ին խորհրդարանը շարունակել է արտահերթ նստաշրջանի աշխատանքը: Պատգամավորները քվեարկությամբ առաջին ընթերցմամբ ընդունել են «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, վավերացրել 2016 թվականի նոյեմբերի 30-ին ստորագրված ՀՀ կառավարության եւ Զարգացման ֆրանս...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS