Տպել
23.12.2016
Հանդիպում խորհրդարանում
1 / 3

Դեկտեմբերի 23-ին ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովին կից երիտասարդական խորհրդարանի անդամները հանդիպել են ՌԴ ԴԺ Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի անդամներ Արտյոմ Կավինովի եւ Իրեկ Զիննուրովի հետ:

Երիտասարդական խորհրդարանի անդամները ներկայացրել են իրենց գործունեությունը, համագործակցությունը միջազգային երիտասարդական կառույցների հետ եւ հետագա ծրագրերը:

ՌԴ ԴԺ Պետական դումայի պատգամավորերն անդրադարձել են երկու երկրների միջեւ խորհրդարանական կապերի ակտիվացմանը, երիտասարդական կառույցների համագործակցության զարգացմանը: Նրանք նշել են, որ ԱՊՀ ստեղծմանը նվիրված միջոցառումներին կմասնակցեն նաեւ երիտասարդական կառույցները եւ իրենք ակնկալում են հայ երիտասարդների ակտիվ մասնակցությունը: Պատգամավորների խոսքով՝ ԱՊՀ երկրների միջեւ պետք է ստեղծվեն մարզական, երիտասարդական ակումբներ, որոնք կնպաստեն մարզական դիվանագիտության զարգացմանը՝ միավորելով երիտասարդներին մշակութային, քաղաքական, կրոնական, մարզական ուղղությունների շուրջ:


27.04.2024
Հայաստան էր այցելել Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը
Հայաստանում էր Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակն ու արդյունավետ փոխհամագործակցության հարցեր: Մանրամասները՝ տեսանյ...