Տպել
26.12.2016
Էդուարդ Շարմազանովն ընդունել է PR դպրոցի ուսանողներին
1 / 5

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը դեկտեմբերի 26-ին հանդիպել է «Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական ՀԿ-ի կողմից ստեղծված PR դպրոցի ուսանողների եւ դպրոցի ղեկավար Աստղիկ Ավետիսյանի հետ: 

Ողջունելով ներկաներին՝ ԱԺ փոխնախագահը ներկայացրել է իր անցած քաղաքական ուղին եւ փորձը:

Հանդիպումն անցել է հարցուպատասխանի ձեւաչափով: Ազատ եւ անկաշկանդ զրույցի ընթացքում ուսանողներն իրենց հետաքրքրող մասնագիտական հարցերն են ուղղել ԱԺ փոխնախագահին, որոնց Էդուարդ Շարմազանովը սիրով պատասխանել է:

Ուսանողները հիմնականում հետաքրքրվել են Հայաստանում կիրառվող PR գործիքակազմով, ինչպես նաեւ փորձել ճշտել ԱԺ փոխնախագահի տեսակետը PR ոլորտում կիրառվող մոտեցումների վերաբերյալ:


26.12.2016
Գալուստ Սահակյանը մասնակցել է ՀՊՄՀ հոգաբարձուների խորհրդի նիստին
Դեկտեմբերի 26-ին ՀՀ ԱԺ նախագահ, Խաչատուր Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Գալուստ Սահակյանը համալսարանում ներկա է գտնվել խորհրդի տարեվերջյան նիստին: ԱԺ նախագահին համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը նախ ներկայացրել է 2016 թվականի ընթացքում կա...

26.12.2016
Ի գիտություն Ազգային ժողովում հավատարմագրված լրատվամիջոցների ղեկավարների եւ լրագրողների
Տեղեկացնում ենք, որ ՀՀ ԱԺ նախագահի կողմից Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ ընդունելությունը տեղի կունենա դեկտեմբերի 27-ին` ժամը 12:00-ին, ԱԺ Ոսկեզօծ դահլիճում: Խորհրդարանում հավատարմագրված լրատվամիջոցների այն ղեկավարները, ովքեր կցանկանան մասնակցել տոնական ընդունելությանը, խնդրում ենք զանգահարել...