National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
27.12.2016

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31
 
27.12.2016
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը խորհրդարանում հյուրընկալել է ԶԼՄ ներկայացուցիչներին
1 / 21

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ դեկտեմբերի 27-ին տոնական ընդունելության էր հրավիրել խորհրդարանում հավատարմագրված լրատվամիջոցների ղեկավարներին եւ լրագրողներին: Դիմելով ներկաներին` ԱԺ նախագահն ասել է.

«Լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներ,

շնորհավորում եմ ձեզ գալիք Ամանորի եւ Սուրբ ծննդյան տոների առթիվ:

Անցնող տարին հարուստ էր իրադարձություններով, այնպես որ, կարծում եմ, ձանձրանալու առիթ չունեցաք: Լրատվամիջոցների ներկայացուցիչները՝ ի դեմս այսօր այստեղ ներկա գտնվողներիդ, Արցախում, թե Հայաստանում տեղի ունեցած բոլոր իրադարձությունների կիզակետում էին` քաղաքացիական ու մասնագիտական պարտքի բարձր գիտակցումով: Մարտադաշտն ու քաղաքական դաշտը, միջպետական ու ներպետական կյանքը երբեք չզգացին անտարբերության կամ անուշադրության որեւէ նշույլ ձեր կողմից, այդ թվում եւ Ազգային ժողովում, մեր դեպքում` նույնիսկ հակառակը:

Խորհրդարանը համարելով տրամադրությունների ու տեսակետների արտահայտման ժողովրդավարական ազատ քաղաքական հարթակ, թե ես` որպես Ազգային ժողովի նախագահ, եւ թե Ազգային ժողովի աշխատակազմը, մշտապես ձգտել ենք ապահովել ազատ խոսքի իրավունքի իրացման եւ լրագրողական գործունեության իրականացման անկաշկանդ մթնոլորտ ու համապատասխան պայմաններ: Հուսով եմ, որ մեր համագործակցությունը թե քաղաքական եւ թե զուտ մարդկային առումով ստացվում է եւ արդյունավետ շարունակություն կունենա:

Հարգելի լրագրողներ, գալիք 2017 թվականը խորհրդարանական ընտրությունների տարի է: Համոզված եմ, որ ինչպես միշտ, մեր երկրի համար մեծ նշանակություն ունեցող այս կարեւոր իրադարձության ընթացքում եւս հայաստանյան լրատվական դաշտն արժանապատվորեն կդրսեւորի իրեն` առաջնորդվելով համապետական եւ համաժողովրդական շահերով:

Եւս մեկ անգամ շնորհավորելով գալիք Ամանորի եւ Սուրբ ծննդյան տոների առթիվ` մաղթում եմ ձեզ եւ ձեր ընտանիքներին խաղաղություն, բարեկեցություն եւ ամենայն բարիք»:

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի կարգադրությամբ լրատվության եւ խոսքի ազատության գործում ներդրած մեծ ավանդի համար ՀՀ ԱԺ պատվո մեդալով է պարգեւատրվել Հայաստանի հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Արման Սաղաթելյանը, ՀՀ ԱԺ պատվոգրով՝ Հայաստանի հանրային ռադիոյի փոխտնօրեն Լիլիթ Թումանյանը, «Հայմեդիա էյ էմ» լրատվական կայքի խմբագիր Կարեն Վարդանյանը, «Երկիր էյ էմ» լրատվական կայքի խմբագիր Ագնեսա Խամոյանը, «Արմինֆո» գործակալության խմբագիր Տաթեւիկ Շահունյանը, «ԱՐ» հեռուստաընկերության լրագրող Մկրտիչ Իսրայելյանը, «Շամշյան քոմ» լրատվական կայքի լրագրող Մարգարիտ Դավթյանը: ՀՀ ԱԺ նախագահի հուշամեդալով են պարգեւատրվել «Շամշյան քոմ» լրատվական կայքի խմբագիր Գագիկ Շամշյանը, «Հետք էյ էմ» լրատվական կայքի լրագրող Գրիշա Բալասանյանը, «Շանթ» հեռուստաընկերության լրագրող Արտակ Հովհաննիսյանը, «Արմենիա» հեռուստաընկերության լրագրող Զոհրաբ Հարոյանը, ՀՀ ԱԺ նախագահի շնորհակալագրով՝ «Կամար» էլեկտրոնային թերթի լրագրող Մարիետա Մակարյանը, «Առավոտ» օրաթերթի լրագրող Նելլի Գրիգորյանը, «Արարատ» հեռուստաընկերության լրագրող Ժիրայր Գրիգորյանը, «Երեւան Թուդեյ» լրատվական կայքի լրագրող Իզաբելա Հովհաննիսյանը, «Պանորամա էյ էմ» լրատվական կայքի օպերատոր Վարդան Պողոսյանը, «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության օպերատոր Աշոտ Գաբրելյանը, իսկ ՀՀ ԱԺ նախագահի հուշանվերով՝ անվանական ժամացույցով՝ ՀՀ Նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի խորհրդական Հովհաննես Նիկողոսյանը:


27.12.2016
Գալուստ Սահակյանը շնորհավորել է ՀՀ ԱԺ աշխատակազմին
Դեկտեմբերի 27-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն Ազգային ժողովի Ոսկեզօծ դահլիճում ամանորյա տոնական ընդունելության էր հրավիրել ԱԺ աշխատակազմին: ՀՀ ԱԺ նախագահը շնորհավորել է ԱԺ աշխատակազմին Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: Նշելով, որ անցնող տարում աշխատակազմը կարողացել է իր առջեւ դրված խ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ, խմբեր  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS