Տպել
11.01.2017
«Մենք պետք է հավատարիմ մնանք մեր հոգեւոր եւ ազգային արժեքներին». ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանով
1 / 1

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հունվարի 11-ին Թեհրանի ազգային առաջնորդարանում հանդիպել է Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսյանի հետ: Հանդիպման ընթացքում զրուցակիցները կարեւորել են Հայ Առաքելական Եկեղեցու բացառիկ դերակատարումը հայապահպանության, հոգեւոր, բարոյական եւ ազգային արժեքների պահպանման ու տարածման գործում:

ՀՀ ԱԺ փոխնախագահն իր խոսքում նշել է. «Բացառիկ է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դերակատարումը հայ ժողովրդի եւ մասնավորապես իրանահայության կյանքում: Այսօր մարտահրավերներով լի աշխարհում մենք պետք է հավատարիմ մնանք մեր հոգեւոր եւ ազգային արժեքներին»:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները կարեւորել են Հայաստանի Հանրապետություն-Սփյուռք-Արցախ եռամիասնության ամրապնդումը: