Տպել
25.01.2017
ԵԽԽՎ նիստում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Սամվել Ֆարմանյանի ելույթը
1 / 1

ԵԽԽՎ-ում «Լրագրողների նկատմամբ հարձակումներն ու մամուլի ազատությունը Եվրոպայում» զեկույցի քննարկման ժամանակ ելույթ է ունեցել ՀՀ պատվիրակության անդամ Սամվել Ֆարմանյանը:

«Հստակ է, որ մամուլի ազատությունը ժողովրդավարության առանցքն է: Եթե մամուլի ազատությունն ապահովված է, ապա ժողովրդավարությունը շանս ունի, եթե լրագրողները զրկված են լուսաբանելու հնարավորությունից, ապա ժողովրդավարությունը վտանգված է եւ շատ ազգեր դառնում են իրենց ավտոկրատ ռեժիմների պատանդներ»:

Սամվել Ֆարմանյանը նշել է, որ չի խոսելու Հայաստանի մասին, քանի որ, բարեբախտաբար, զեկույցում Հայաստանին հղում չկա եւ Հայաստանը մամուլի ազատության լավ ցուցանիշ ունի:

«Ես կխոսեմ զեկույցում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ զարմանալի հղման մասին: Ես այն կանվանեմ բավական մանիպուլյատիվ: Պարոն Արիեւը մամուլի ազատության վերաբերյալ զեկույցում նշում է, որ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս է ու այն ոչ թափանցիկ ու անօրեն տարածք է: Պարզ հարց է առաջանում` ինչու՞ է այս հղումն այնտեղ. քանի որ Ադրբեջանի կառավարությանն անհրաժեշտ է այն: Կարծու՞մ եք, թե այս հղումն արվել է, քանի որ Ադրբեջանի կառավարությունը մտահոգված է մամուլի ազատությամբ: Երբեք: Նրանք անհանգստանում են ավելի շատ Լեռնային Ղարաբաղում մամուլի ազատության մասին, բայց ոչ Ադրբեջանում: Բոլորս լավ գիտենք, թե ինչ է կատարվում Ադրբեջանում: Սա իսկապես ծիծաղելի է:

Եվս մեկ հարց է առաջանում՝ ինչու է պարոն Արիեւը գրել այս ձեւակերպումն այստեղ: Դժբախտաբար, ոչ այն պատճառով, որ պարոն Արիեւն այցելել է Ղարաբաղ կամ կատարել փաստահավաք այց, նա անգամ չի օգտագործել «Freedom House»-ի զեկույցը, որտեղ Ղարաբաղն ավելի լավ ցուցիչ ունի, քան Ադրբեջանը: Ձեւակերպումն այդպիսին է, քանի որ, ինչպես մենք տեսնում ենք նրա՝ ադրբեջանական մամուլին տրված հարցազրույցից, որտեղ նա ներողություն է խնդրում Իլհամ Ալիեւից՝ ասելով, որ իր տատիկն ադրբեջանցի է: Սա նրա խոսքերն են: Վերջապես, մենք պետք է հիշենք, որ մենք մարտադաշտում չենք, մենք պատանդներ չենք, ու ես գիտեմ, թե դուք որքան եք հոգնել հայ-ադրբեջանական կռիվներից»,-ասել է Սամվել Ֆարմանյանը՝ կոչ անելով աջակցել ներկայացված փոփոխություններին:

«Եկեք հստակ ուղերձ հղենք նախագահ Ալիեւին, որ նա գտնի շուկաներ առեւտրի համար, Ստրասբուրգի փոխարեն»,- եզրափակել է Սամվել Ֆարմանյանը:

Հիշեցնենք, որ Արիեւն անդրադառնում է մամուլի ազատության հարցերին հակամարտության գոտիներում ու նշում] «ԵԽԽՎ-ն խոր մտահոգությամբ նշում է, որ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածով նախատեսված լրատվամիջոցների ազատությունը բացակայում է նաեւ անդամ երկրների այն տարածքներում, որոնք դե-ֆակտո վերահսկվում են անջատողական ռեժիմների կողմից՝ մասնավորապես Ադրբեջանում՝ Լեռնային Ղարաբաղում, Վրաստանում՝ Աբխազիայում ու Հարավային Օսեթիայում, ու Մոլդովայում՝ Մերձդնեստրում»:

Այս դրույթի հետ կապված ներկայացվել է 3 փոփոխություն, որոնցով առաջարկվում է վերոնշյալ անունները փոխարինել «հակամարտության գոտիներով»:


25.01.2017
ԱԺ պատգամավորների գործուղումներ
Փոքր Ասիայի ժողովուրդների ներկայացուցիչների համաժողովին մասնակցելու համար 2017 թվականի հունվարի 27-30-ը Բեռլին (Գերմանիայի Դաշնային Հանրապետություն) կգործուղվի ՀՀ ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը: ...

25.01.2017
ԵԽԽՎ լիագումար նիստը վարել է ՀՀ ԱԺ եւ ԵԽԽՎ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը
Ստրասբուրգում մեկնարկած ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանի այսօրվա լիագումար նիստը վարել է ՀՀ ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը: Ի դեպ, արդեն երկրորդ անգամն է, որ ԵԽԽՎ նիստում նախագահում է ԵԽԽՎ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը: ԵԽԽՎ հունվարի 25-ի լիագ...

25.01.2017
ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանի զեկույցը ԵԽԽՎ նիստի ժամանակ
«Հարգելի գործընկերներ, անկեղծ ասած, երբ սկսեցի ծանոթանալ Վոլոդիմիր Արիեւի զեկույցին, որը բարձրացնում է Եվրոպայում լրագրողների եւ ԶԼՄ - ների ազատության դեմ հարձակումներին վերաբերող շատ ակտուալ թեման, հույս ունեի, որ գործ ենք ունենալու անաչառ գնահատականների հետ: Որպես նախկին լրագրող՝ ինձ համար իրապես ...

25.01.2017
Պարգեւատրում Ազգային ժողովում
Հունվարի 25-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը մշակույթի բնագավառում ունեցած մեծ վաստակի եւ երկարամյա գործունեության համար ՀՀ ժողովրդական արտիստ Գեղամ Գրիգորյանին պարգեւատրել է ՀՀ Ազգային ժողովի պատվո մեդալով: Պարգեւը հանձնվել է Գեղամ Գրիգորյանի այրուն՝ Վալերիա Գրիգորյանին: ՀՀ ԱԺ նախագահը բարձր...

25.01.2017
ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Նաիրա Կարապետյանի զեկույցը ԵԽԽՎ նիստում
«ԵԽԽՎ-ում ձեւավորված գեղեցիկ ավանդույթի համաձայն` զեկուցողին հայտնում են խորին շնորհակալություն կատարած լավ աշխատանքի համար: Սակայն այս դեպքում անհնար է հետեւել այս ավանդույթին: Շատ զգայուն եւ խիստ կարեւոր այս թեման դարձել է մի գործիք քաղաքական շահարկումների եւ մարդկանց կյանքի հետ խաղալու համար: Կար...