National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
27.1.2017

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31
 
27.01.2017
ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովում քննարկվել է Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը
1 / 1

Հունվարի 26-ին ԵԽԽՎ հերթական նստաշրջանի շրջանակում կայացած Մոնիտորինգի հանձնաժողովի նիստում քննարկվել է Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման հարցը:

ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, ԵԽԽՎ եւ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը Ստրասբուրգից փոխանցել է. «Հայաստանի հարցերով համազեկուցող Ալան Միլը ներկայացրել է տեղեկատվություն 2016 թվականի նոյեմբերին Հայաստան կատարած փաստահավաք առաքելության մասին: Նա մանրամասն տեղեկացրեց Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական գործընթացների մասին: Կարեւորվեց Սահմանադրության փոփոխությունից հետո կատարվող օրենսդրության համապատասխանեցումը, նշվեց, որ քաղաքական համակարգի փոփոխությունն իրականացվելու է նոր Ընտրական օրենսգրքի հիման վրա: Օրենսգիրք, որը քննարկվել եւ ընդունվել է իշխանության, ընդդիմության եւ քաղաքացիական հասարակության աննախադեպ համագործակցությամբ: Իշխանությունը նպատակ է հռչակել անցկացնել օրինական եւ օրինակելի, ազատ եւ արդար ընտրություններ: Մոնիտորինգի հանձնաժողովում ներկայացվել են նաեւ 2016 թվականի ամռանը ՊՊԾ գնդի գրավմանն առնչվող իրադարձությունները, որոնց ժամանակ իշխանությունները հնարավորն արեցին իրավիճակի լիցքաթափումն առանց լրացուցիչ լարվածության իրականացնելու համար: Ընդգծվեց իրավիճակի կարգավորմանն ուղղված ՀՀ Նախագահի բացառիկ հետեւողական եւ համբերատար գործելաոճը:

Հայաստանի հարցերով համազեկուցողները շեշտադրումներ էին արել եւ նիստի ժամանակ հնչեցին դիտարկումներ երկրում կատարվող փոփոխությունների մասին, մասնավորապես՝ նոր կառավարություն կազմելը, կառավարության նոր ծրագիրը, որի նպատակները շատ կարեւոր են թե տնտեսական բարեփոխումների, թե կոռուպցիայի դեմ պայքարի, թե տնտեսական զարգացման առումով, որոնք երկրի գլխավոր գերակայություններից են: Համազեկուցողների կարծիքով՝ վերջին շրջանում երկրում եղել է քաղաքական ուժերի օրինակելի համագործակցություն՝ Ընտրական օրենսգրքի բարելավման, ընտրությունների կազմակերպման եւ այլ օրենքների մշակման գործընթացներում, ինչը հուսադրում է, որ քաղաքական կառուցողական մթնոլորտը կպահպանվի եւ ընտրությունների ժամանակ, եւ ընտրություններից հետո: Դա երկրի ժողովրդավարության զարգացման ուղղությամբ լուրջ քայլ է: Տեղեկատվության մեջ նշվում է նաեւ դատաիրավական, ոստիկանական բարեփոխումների մասին, որոնց նպատակն է բարձրացնել վստահության աստիճանը երկրում: Կարեւորվեց կոռուպցիայի դեմ պայքարի ուղղության խորացումը: Համազեկուցողներն ընդգծեցին վերջին շրջանում կատարված քայլերը, այդ թվում անօրինական հարստացումը քրեականացնող օրենքը եւ կոռուպցիայի դեմ պաքարի այլ քայլերը: Նրանց կարծիքով՝ սահմանադրական բարեփոխմանը հաջորդած գործընթացները կարեւոր նշանակություն կունենան երկրի համար, դրանց հաջողությունների համադրումը կարող է լավ հիմք դառնալ ԵԽԽՎ-ում Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման հաջորդ փուլերին անցնելու համար: Համազեկուցողները դրական գնահատական տվեցին կատարված աշխատանքներին եւ գոհ էին Հայաստանի պարտավորությունների կատարման ընթացքից»:


27.01.2017
ՀՀ ԱԺ նախագահը պաշտոնական այցով կմեկնի Ճապոնիա
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակությունը հունվարի 29-ից փետրվարի 3-ը պաշտոնական այցով կմեկնի Տոկիո (Ճապոնիա): ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը հանդիպումներ կունենա Ճապոնիայի խորհրդարանի երկու պալատների նախագահների, երկրի վարչապետի, Ճապոնիա-Հայաստան բարեկամական խմբի անդամնե...

27.01.2017
Հանձնաժողովի նիստում
Հունվարի 27-ին տեղի է ունեցել ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի այս տարվա անդրանիկ նիստը: Հիմնական զեկուցող Ռուզաննա Մուրադյանը ներկայացրել է երկրորդ ընթերցմամբ քննարկվող «Ազգաբնակչության էկոլոգիական կրթության եւ դաստիարակության մասին» ՀՀ օրեն...

27.01.2017
ՀՀ ԱԺ փոխնախագահը ԵԽԽՎ-ում բարձրացրել է Սիրիայում հայկական բնակավայրերի, եկեղեցիների եւ մշակութային օջախների ոչնչացման հարցը
ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանի քննարկումներին հայկական պատվիրակության անդամները շարունակել են ակտիվորեն մասնակցել՝ յուրաքանչյուր առիթ օգտագործելով եվրոպական օրակարգում Հայաստանին հուզող խնդիրների արծարծման համար՝ չնայած այն հանգամանքին, որ Հայաստանին ուղղակիորեն առնչվող հարցեր այս նստաշրջանի աշխատանքներ...

27.01.2017
ԵԽ գլխավոր քարտուղարն ու ԵԽԽՎ փոխնախագահը քննարկել են սկզբունքային խնդիրներ
Հունվարի 25-ին Ստրասբուրգում ԵԽԽՎ նստաշրջանի աշխատանքներին մասնակցող ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, ԵԽԽՎ եւ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանին ընդունել է ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը: Հանդիպման ընթացքում քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, այդ թվում՝ ԵԽԽՎ աշխատանքների վ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am