National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
31.1.2017

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31
 
31.01.2017
Ճապոնիայի վարչապետ Շինձո Աբեն պատրաստ է զարգացնել հայ-ճապոնական հարաբերությունները

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած խորհրդարանական պաշտոնական պատվիրակությանը հունվարի 30-ին ընդունել է Ճապոնիայի վարչապետ Շինձո Աբեն: Հանդիպման ընթացքում վարչապետը գոհունակությամբ փաստել է, որ հայ-ճապոնական խորհրդարանական փոխգործակցությունը վերջին տարիներին զարգացման կարեւոր փուլ է թեւակոխել, ինչն իր դրական ազդեցությունն ունի երկու երկրների համագործակցության վրա:

ՀՀ ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար եւ հույս հայտնել, որ հայ-ճապոնական արդյունավետ համագործակցությունը կխորանա նաեւ միջազգային բազմակողմ հարթակներում:

Գալուստ Սահակյանը Շինձո Աբեին է փոխանցել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի՝ Հայաստան այցի պաշտոնական հրավերը: Ճապոնիայի վարչապետն իր ջերմ ողջույններն է փոխանցել ՀՀ Նախագահին եւ նշել, որ երկու երկրների համագործակցությունն այժմ գտնվում է բարձր մակարդակում: Վարչապետ Շինձո Աբեն նշել է, որ պատրաստ է Հայաստանի Հանրապետության հետ առավել խորացնել եւ զարգացնել համագործակցությունը հնարավոր բոլոր ոլորտներում:

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ու Ճապոնիայի վարչապետ Շինձո Աբեն քննարկել են նաեւ տնտեսության, առեւտրի, մշակույթի եւ տուրիզմի բնագավառներում համագործակցությանն առնչվող հարցեր, ինչպես նաեւ նախանշել այլ ոլորտներում համագործակցության հնարավոր ուղիները:


31.01.2017
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերում
Հունվարի 31-ին նիստեր են գումարել ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները: ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը Գագիկ Մինասյանի նախագահությամբ առաջին ընթերցմամբ քննարկել է Էլինար Վարդանյանի, Ստեփան Մարգարյանի, Վահե Հովհաննիսյանի, Թեւան Պողոսյանի հեղինակած «Աուդիտորական գործունեության...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am