Տպել
06.02.2017
Բաց դասը վարել է ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը
1 / 5

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը փետրվարի 6-ին ԱԺ հինգերորդ գումարման տասնմեկերերորդ նստաշրջանի մեկնարկին «Բաց դաս» ծրագրի շրջանակում հանդիպել է Հրազդանի Ասքանազ Մռավյանի անվան համար 4 հիմնական դպրոցի ուսուցիչների եւ աշակերտների հետ:

Խորհրդարանի ղեկավարի հետ հանդիպումն ընթացել է ջերմ մթնոլորտում: Հարցուպատասխանի ձեւաչափում դպրոցականները բարձրացրել են ՀՀ արտաքին եւ ներքին քաղաքական գործընթացներին առնչվող հարցեր, որոնց անդրադարձել եւ իր տեսակետն է հայտնել Գալուստ Սահակյանը:

ՀՀ ԱԺ նախագահը խոսել է օրենսդիր իշխանության գործունեության, օրենսդրական աշխատանքի առանձնահատկությունների մասին: Պարոն Սահակյանն անդրադարձել է մեր երկրում իրականացվող հարկային վարչարարությանը եւ իր տեսակետը հայտնել այդ հարցի վերաբերյալ:

Խորհրդարանի ղեկավարը խոսել է դպրոցի դերի մասին եւ ընդգծել, որ դպրոցի կարեւորագույն առաքելությունը նաեւ հայրենասեր սերունդ դաստիարակելը պետք է լինի: Այս համատեքստում Գալուստ Սահակյանը հորդորել է աշակերտներին հարստացնել իրենց գիտելիքները եւ դառնալ հայրենիքի ու ընտանիքի համար պիտանի քաղաքացի ու զավակ:

Անդրադարձ է կատարվել նաեւ Հայկական հարցի լուծմանը, ավագ դպրոցի խնդիրներին, կրթական ծրագրերին եւ այլ հարցերի:


06.02.2017
ՀՀ օրհներգի հնչյունների ներքո մեկնարկել է ՀՀ ԱԺ հինգերորդ գումարման վերջին՝ տասնմեկերորդ նստաշրջանի աշխատանքը
Փետրվարի 6-ին ՀՀ օրհներգի հնչյունների ներքո մեկնարկել է ԱԺ հինգերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանը: Խորհրդարանն սկսել է նստաշրջանի առաջին քառօրյա նիստերի աշխատանքը: ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի առաջարկով պատգամավորները ողջունել են ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում խորհրդարան այցելած Հրազդանի հ...