National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
8.2.2017

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28
 
08.02.2017
Գրքի շնորհանդես ՀՀ Ազգային ժողովում
1 / 6

Փետրվարի 8-ին ՀՀ Ազգային ժողովում տեղի է ունեցել ՀՀ ԱԺ պատգամավոր Հայկ Բաբուխանյանի հեղինակած «Հայ-թուրքական փոխհարաբերությունները եւ ինֆորմացիոն պատերազմը 1991-2016 թթ.» գրքի շնորհանդեսը, որին ներկա են եղել ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ԱԺ պատգամավորներ, աշխատակազմի անդամներ, լրագրողներ:

ԱԺ պատգամավոր Հայկ Բաբուխանյանը, շնորհակալություն հայտնելով ՀՀ մշակույթի նախարարությանը եւ ներկայացնելով գիրքը, նշել է, որ այն նվիրվում է Հայաստանի Հանրապետության անկախության քսանհինգամյակին: Նա նաեւ նշել է, որ գրքում անդրադարձ է կատարվել անկախ Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների զարգացմանը: Հեղինակի խոսքով՝ հայ-թուրքական կոնֆլիկտն ունի հազարամյա պատմություն, որն ինքը բաժանել է չորս փուլի՝ ուսումնասիրելով Թուրքիայի հարաբերությունները նաեւ տարածաշրջանի երկրների հետ: Հեղինակն ուսումնասիրել է նաեւ մամուլի հրապարակումները եւ ուշադրություն դարձրել համաշխարհային մամուլի՝ հատկապես քսաներորդ դարասկզբին Հայոց ցեղասպանությանը վերաբերող արձագանքներին: Հանրության ուշադրությանը ներկայացվող գրքի մասին իրենց գնահատանքի խոսքն են ասել ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանը, Արտաշես Գեղամյանը, Արտակ Դավթյանը, Արտակ Զաքարյանը եւ արեւելագետ Ռուբեն Մելքոնյանը:

Հերմինե Նաղդալյանն իր խոսքում նշել է, որ հեղինակը, ուսումնասիրելով 200-ից ավելի աղբյուր, ստեղծել է հիշարժան ու մեծածավալ մի ստեղծագործություն, որն ունի կիրառական մեծ նշանակություն ընթերցողների լայն շրջանակի համար՝ թե՛ մասնագետների, թե՛ լրագրողների, թե՛ հայ-թուրքական կոնֆլիկտով հետաքրքրվող բոլոր անհատների:

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, գնահատելով գործընկերոջ մանրակրկիտ աշխատանքը, նշել է, որ գիրքը ներկայացնում է հայ-թուրքական հարաբերություններին առնչվող եւ մինչ այժմ հասարակությանն անհայտ դրվագներ, որոնք լույս են սփռում հազարամյա կոնֆլիկտի վրա:

Պատգամավորները բարձր են գնահատել գրքի ստեղծման ընթացքում կատարված հսկայական աշխատանքը եւ նշել, որ այն պետք է թարգմանվի տարբեր լեզուներով, որպեսզի հասանելի դառնա միջազգային հանրությանը եւ նպաստի Հայ դատի հաղթանակին: Նրանք նշել են, որ ընթացող տեղեկատվական պատերազմը փակ սահմաններ չի ճանաչում, եւ հարեւան երկրի վարած քաղաքականությունն ու հարաբերությունները միջազգային հանրության հետ պիտի մնան մեր ուշադրության կենտրոնում:



08.02.2017
Խորհրդարանը շարունակել է քառօրյա նիստերի աշխատանքը
ՀՀ Ազգային ժողովը փետրվարի 8-ին շարունակել է քառօրյա նիստերի աշխատանքը՝ քվեարկությամբ ընդունելով նախորդ օրը քննարկված օրինագծերը: Խորհրդարանականները ողջունել են նիստի աշխատանքին հետեւող, ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում խորհրդարան այցելած Երեւանի պետական հումանիտար-տեխնիկական քոլեջի ուսանողների...

08.02.2017
Բաց դասը վարել է ՀՀ ԱԺ նախագահը
Փետրվարի 8-ին ՀՀ ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում խորհրդարան էին այցելել Երեւանի պետական հումանիտար-տեխնիկական քոլեջի ուսանողներն ու դասախոսները: Հյուրերը նախ շրջել են խորհրդարանի շենքում, հետեւել են քառօրյա նիստերի աշխատանքին, ապա մասնակցել «Բաց դասի», որը վարել է ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: Հ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am