Տպել
08.02.2017
Գրքի շնորհանդես ՀՀ Ազգային ժողովում
1 / 6

Փետրվարի 8-ին ՀՀ Ազգային ժողովում տեղի է ունեցել ՀՀ ԱԺ պատգամավոր Հայկ Բաբուխանյանի հեղինակած «Հայ-թուրքական փոխհարաբերությունները եւ ինֆորմացիոն պատերազմը 1991-2016 թթ.» գրքի շնորհանդեսը, որին ներկա են եղել ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ԱԺ պատգամավորներ, աշխատակազմի անդամներ, լրագրողներ:

ԱԺ պատգամավոր Հայկ Բաբուխանյանը, շնորհակալություն հայտնելով ՀՀ մշակույթի նախարարությանը եւ ներկայացնելով գիրքը, նշել է, որ այն նվիրվում է Հայաստանի Հանրապետության անկախության քսանհինգամյակին: Նա նաեւ նշել է, որ գրքում անդրադարձ է կատարվել անկախ Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների զարգացմանը: Հեղինակի խոսքով՝ հայ-թուրքական կոնֆլիկտն ունի հազարամյա պատմություն, որն ինքը բաժանել է չորս փուլի՝ ուսումնասիրելով Թուրքիայի հարաբերությունները նաեւ տարածաշրջանի երկրների հետ: Հեղինակն ուսումնասիրել է նաեւ մամուլի հրապարակումները եւ ուշադրություն դարձրել համաշխարհային մամուլի՝ հատկապես քսաներորդ դարասկզբին Հայոց ցեղասպանությանը վերաբերող արձագանքներին: Հանրության ուշադրությանը ներկայացվող գրքի մասին իրենց գնահատանքի խոսքն են ասել ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանը, Արտաշես Գեղամյանը, Արտակ Դավթյանը, Արտակ Զաքարյանը եւ արեւելագետ Ռուբեն Մելքոնյանը:

Հերմինե Նաղդալյանն իր խոսքում նշել է, որ հեղինակը, ուսումնասիրելով 200-ից ավելի աղբյուր, ստեղծել է հիշարժան ու մեծածավալ մի ստեղծագործություն, որն ունի կիրառական մեծ նշանակություն ընթերցողների լայն շրջանակի համար՝ թե՛ մասնագետների, թե՛ լրագրողների, թե՛ հայ-թուրքական կոնֆլիկտով հետաքրքրվող բոլոր անհատների:

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, գնահատելով գործընկերոջ մանրակրկիտ աշխատանքը, նշել է, որ գիրքը ներկայացնում է հայ-թուրքական հարաբերություններին առնչվող եւ մինչ այժմ հասարակությանն անհայտ դրվագներ, որոնք լույս են սփռում հազարամյա կոնֆլիկտի վրա:

Պատգամավորները բարձր են գնահատել գրքի ստեղծման ընթացքում կատարված հսկայական աշխատանքը եւ նշել, որ այն պետք է թարգմանվի տարբեր լեզուներով, որպեսզի հասանելի դառնա միջազգային հանրությանը եւ նպաստի Հայ դատի հաղթանակին: Նրանք նշել են, որ ընթացող տեղեկատվական պատերազմը փակ սահմաններ չի ճանաչում, եւ հարեւան երկրի վարած քաղաքականությունն ու հարաբերությունները միջազգային հանրության հետ պիտի մնան մեր ուշադրության կենտրոնում:



10.05.2024
Ավելացվում են քաղաքացիներին ծանուցելու եղանակները
Օրենքի նախագծով հստակեցվում են պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, վարժական հավաքների եւ զինվորական վարժանքների կազմակերպման եւ անցկացման շրջանակներում քաղաքացիներին իրենց զինվորական հաշվառման վայրի մարմին ներկայանալու համար տրվող պատշաճ ծանուցումների եղանակները, ինչպես նաեւ քաղաքացու կողմից դ...

10.05.2024
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...