Տպել
09.02.2017
Բաց դաս Ազգային ժողովում
1 / 4

Փետրվարի 9-ին ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում ՀՀ Ազգային ժողով էին այցելել Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի մի խումբ ուսանողներ եւ դասախոսներ:

Բաց դասը վարել է ՀՀ ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանը, ով տարիներ առաջ ուսանել է գեղարվեստի քոլեջում:

Խոսելով խորհրդարանի օրինաստեղծ գործունեության մասին՝ պատգամավորն անդրադարձել է երիտասարդությանը եւ ընդհանրապես հայ մարդուն հուզող խնդիրներին, ժամանակի մարտահրավերներին: Կարեւորելով գեղագիտական կրթության եւ արվեստի ազդեցության դերը հայ մարդու կյանքում՝ պարոն Ախոյանն ընդգծել է ակտիվ, նախաձեռնող ու գրագետ քաղաքացու կարեւոր դերը մեր երկրի կայացման գործում:

Ուսանողների խնդրանքով Արագած Ախոյանն անդրադարձել է արտագաղթին, հայաստանյան աշխատաշուկայում նկարիչների, քանդակագործների պահանջարկին եւ ազգային ինքնության պահպանմանը վերաբերող խնդիրներին:

Պատգամավորը խոսել է նաեւ Հայոց ցեղասպանության ընդունման եւ Արեւմտյան Հայաստանի հետ կապված իր ծրագրերի եւ անելիքների մասին՝ հորդորելով երիտասարդներին չհեռանալ հայկական արմատներից, ծառայեցնել իրենց գիտելիքը եւ ձիրքը հայրենիքի շենացմանը:



09.02.2017
Շարունակվել են ԱԺ քառօրյա նիստերի աշխատանքները
ՀՀ Ազգային ժողովը փետրվարի 9-ին շարունակել է քառօրյա նիստերի աշխատանքը՝ քվեարկությամբ ընդունելով նախորդ օրը քննարկված օրինագծերը եւ վավերացնելով համաձայնագրերը: Խորհրդարանականներն ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի առաջարկով ողջունել են ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում խորհրդարան այցելած եւ ԱԺ նիստին հետե...