National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
21.2.2017

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28
 
21.02.2017
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովում քննարկվել է «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը
1 / 1

ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովն Էլինար Վարդանյանի նախագահությամբ կայացած հերթական նիստում փետրվարի 21-ին քննարկել եւ ԱԺ հինգերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի օրակարգում ընդգրկվելու համար դրական եզրակացություն է տվել «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին, որը ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը: Նա տեղեկացրել է, որ նախագիծը մշակվել է՝ ելնելով ՀՀ Նախագահի 2012 թվականի հունիսի 30-ի թիվ ՆԿ-96-Ա կարգադրությամբ հաստատված ՀՀ իրավական եւ դատական բարեփոխումների 2012-2016 թվականների ռազմավարական ծրագրից բխող դրույթներից:

Ըստ այդմ՝ նախատեսվում է փաստաբանության ոլորտում իրականացնել մի շարք սկզբունքային բարեփոխումներ, որոնք վերաբերելու են քաղաքացիներին անվճար իրավաբանական օգնություն ցուցաբերելու նոր, այլընտրանքային մեխանիզմի ներդրմանը, փաստաբանների վարքագծի նվազագույն չափորոշիչներին, այլ աշխատանքի անցած փաստաբանի արտոնագրի պահպանմանը, փաստաբանների պատրաստման եւ վերապատրաստման ընթացակարգերին, օտարերկրյա պետության դիպլոմ ունեցող իրավաբանների՝ ՀՀ փաստաբանական դպրոց ընդունվելու հարցին, այլ երկրի քաղաքացիություն ունեցող փաստաբանի՝ ՀՀ-ում գործելու կարգին եւ այլն: Նախագիծը բազմիցս քննարկվել է ՀՀ փաստաբանների պալատում. փաստաբանների ներկայացրած առաջարկների գերակշիռ մասն ընդունվել է:

ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը, ով նույնպես մասնակցում էր հանձնաժողովի նիստին, կարեւորել է կառավարության կողմից առաջարկվող իրավակարգավորումներն ու փոփոխությունները, ներկայացրել լրացուցիչ առաջարկներ: Նա առանձնապես կարեւորել է հանրային պաշտպանի վերաբերյալ առաջարկվող նոր, այլընտրանքային մեխանիզմի ներդրումը, քանի որ այսօր հանրապետությունում գործող 55 հանրային պաշտպաններն աշխատում են խիստ ծանրաբեռնված, ուստի, նրա կարծիքով, այլընտրանքային մեխանիզմի ներդրումն անհրաժեշտություն է:

ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը նշել է, որ առաջիկայում կներկայացվի նախագծի նոր, առավել լրամշակված տարբերակը:


21.02.2017
Գալուստ Սահակյանն ընդունել է Հայաստանում Եգիպտոսի դեսպանին
Փետրվարի 21-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանն ընդունել է Հայաստանում Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Թարեք Մաաթիին: Ողջունելով դեսպանին ՀՀ Ազգային ժողովում՝ Գալուստ Սահակյանը նշել է, որ Հայաստանը եւ Եգիպտոսն ունեն պատմական ընդհանրություններ եւ ժողովուրդների մի...

21.02.2017
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի շնորհավորական ուղերձը Մայրենի լեզվի օրվա առթիվ
«Սիրելի հայրենակիցներ, շնորհավորում եմ Մայրենի լեզվի օրվա առթիվ: Դարերի ու փորձությունների միջով միմյանց ենք փոխանցել մայրենի լեզվի լույսը, լույս, որը չկարողացան հանգցնել ոչ միայն պատերազմները, այլեւ առայսօր էլ սեփական լեզուն ու գիրը չունեցող եւ փոխարենն ուրիշից գողացածն օգտագործող ոմանց բռնությունն...

21.02.2017
«Արցախի խնդրի արդար եւ հայանպաստ լուծումը բոլորիս գերխնդիրն է». Էդուարդ Շարմազանով
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 20-ին հանդիպել է Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի հետ: Կողմերը կարեւորել են ժողովրդավարական գործընթացների զարգացումն Արցախում: Պարոն Շարմազանովը նշել է. «Արցախի խնդրի արդար եւ հայանպաստ լուծումը բոլորիս գերխնդիրն է: Դուք ապացուց...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am