National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
22.2.2017

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28
 
22.02.2017
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ընդունել է Բոլիվիայի խորհրդարանական պատվիրակությանը
1 / 4

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը փետրվարի 22-ին ընդունել է Բոլիվիայի Բազմազգ Պետության Պատգամավորների պալատի խորհրդարանականներ Ալիսիա Կանկիին, Նելլի Լենս Ռոսոյին, Մարիո Միտային, ովքեր մեր երկիր են այցելել Արցախի Հանրապետության Սահմանադրության հանրաքվեին դիտորդական առաքելությամբ մասնակցելուց հետո: Հանդիպմանը ներկա են եղել նաեւ ԱԺ պատգամավորներ Գագիկ Մելիքյանը եւ Ալեքսանդր Արզումանյանը:

Ողջունելով հյուրերին ՀՀ Ազգային ժողովում՝ ԱԺ փոխնախագահը բարձր է գնահատել երկու պետությունների հարաբերությունների զարգացումը եւ այդ հարցում խորհրդարանականների դերը: Այս համատեքստում պարոն Շարմազանովը համոզմունք է հայտնել, որ այդ հարաբերություններն առաջիկայում առավել կխորանան եւ զարգացման նոր փուլ կթեւակոխեն:

Պարոն Շարմազանովը կարեւորել է բոլիվիացի խորհրդարանականների այցը Արցախի Հանրապետություն եւ դիտորդական առաքելությամբ սահմանադրական հանրաքվեին նրանց մասնակցությունը՝ նշելով, որ դա եւս մեկ անգամ վկայում է այն մասին, որ Բոլիվիայի Բազմազգ Պետությունն ազատության, ժողովրդավարության եւ մարդու իրավունքների պաշտպանության ջատագով է:

«Ինչպես յուրաքանչյուր ժողովուրդ, այնպես էլ Արցախի ժողովուրդն ինքնորոշվելու իրավունք ունի»,- ընդգծել է ԱԺ փոխնախագահը:

Էդուարդ Շարմազանովն իր եւ մեր երկրի անունից շնորհակալություն է հայտնել Բոլիվիայի խորհրդարանին Հայոց ցեղասպանության ճանաչման համար:

ԱԺ փոխնախագահն անդրադարձել է նաեւ միջխորհրդարանական հարթակներում երկու երկրների պատվիրակությունների համագործակցված աշխատանքին եւ կարեւորել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերում միմյանց սատարելը:

Բոլիվիայի խորհրդարանականները Պատգամավորների պալատի նախագահի եւ բոլիվիացիների անունից ողջունելով հայ խորհրդարանականներին՝ ընդգծել են, որ Բոլիվիան անցել է ինքնորոշման եւ ազատության պայքարի ճանապարհով եւ իրենք լավ են հասկանում Արցախի ժողովրդի արդար պայքարը:

«Մեր սրտերն Արցախի եւ հայ ժողովրդի հետ են: Մեզ համար պատիվ էր մասնակցել Արցախի Սահմանադրության հանրաքվեին, որը տոն էր արցախցիների համար: Ժողովուրդը պետք է որոշի իր ճակատագիրը, ինչը ողջունելի է երկրի զարգացման համար»,- նշել է Նելլի Լենս Ռոսոն:

Կողմերը կարեւորել են երկու պետությունների միջեւ հարաբերությունների սերտացումը, բարեկամական փոխայցերը, միջխորհրդարանական հարթակներում փոխգործակցությունը:


22.02.2017
Այցելություն Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Փետրվարի 22-ին Բոլիվիայի Բազմազգ Պետության Պատգամավորների պալատի խորհրդարանականներ Ալիսիա Կանկին, Նելլի Լենս Ռոսոն, Մարիո Միտան ՀՀ ԱԺ պատգամավոր Գագիկ Մելիքյանի ուղեկցությամբ այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Խորհրդարանականները ծաղիկներ են խոնարհել անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին...

22.02.2017
Հանձնաժողովի նիստում
Փետրվարի 22-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստը: «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել ՀՀ տրանսպորտի, ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am