National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
28.2.2017

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28
 
28.02.2017
Եվրոպական խորհրդարանի ԵՄ-Հայաստան եւ ԵՄ-Ադրբեջան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի (ԽՀՀ) համանախագահ Սաջջադ Քարիմի հայտարարությունը
1 / 1

Լոնդոն-Բրյուսել, 25 փետրվարի, 2017 թ.

Ադրբեջանի գլխավոր դատախազի կողմից այս շաբաթ Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ Էլենի Թեոխարուսի, Ֆրանկ Էնգելի եւ Յարոմիր Շտետինայի նկատմամբ հայտարարվել է միջազգային հետախուզում՝ նրանց կողմից Լեռնային Ղարաբաղ այցելության եւ իրենց գործելակերպով ինքնահռչակ պետականությանն աջակցելու համար: Փետրվարի 20-ին ԵԽ-ի վերոնշյալ պատգամավորներն իրականացրել են Լեռնային Ղարաբաղում անցկացված տեղական գործընթացի դիտորդական առաքելություն:

Լեռնային Ղարաբաղում Եվրոպական խորհրդարանի պաշտոնական դիտորդական առաքելություն չի իրականացվել, իսկ այս ամենին հակառակ ստեղծված որեւէ տպավորություն, հետեւաբար, ամբողջապես հիմնազուրկ է:

Եվրոպայի խորհրդարանի պատգամավորներն իրավունք ունեն այցելելու ցանկացած վայր իրենց ընտրությամբ եւ առաջ տանելու իրենց անձնական համոզմունքները: Միեւնույն ժամանակ, ԵԽ-ի պատգամավորները պետք է պատասխանատվությամբ ուշադրություն դարձնեն հրադադարի ակնհայտ փխրունությանը եւ աջակցեն Լեռնային Ղարաբաղի շուրջ քաղաքական միջնորդական գործընթացին եւ նման այցելությունների ժամանակ պարզ դարձնեն իրենց ոչ պաշտոնական, անհատական կարգավիճակը:

Միջազգային հետախուզում հայտարարելն անողջունելի, անօգտակար եւ անցանկալի իրողություն է: Այն նաեւ չափազանցնում է ԵԽ-ի պատգամավորների անհատական այցելության կարեւորությունը:

Այն ինչ անհրաժեշտ է՝ Մինսկի խմբի գործընթացի վերաշխուժացումն ու քաղաքական միջնորդական ջանքերն են՝ տարածաշրջանում ապրող ժողովուրդներին եւ շահագրգիռ պետություններին ներկայում տեւականորեն ձգձգվող հակամարտությունից տանելու դեպի խաղաղություն, տնտեսական առաջընթաց եւ կենսապայմանների բարելավում: Սա պետք է լինի մեր քաղաքական գործունեության շարժիչը, ինչը մենք իրականացնում ենք հրապարակայնորեն եւ թափանցիկությամբ Եվրոպական խորհրդարանի պաշտոնական տարբեր մարմինների միջոցով:

Մենք կարեւորում ենք նաեւ ԵԽ-ի երեք պատգամավորների կողմից իրենց այցելության վերաբերյալ տեղեկատվության հրապարակումը, ինչպես պահանջվում է ԵԽ-ի բոլոր պատգամավորների պարագայում:


28.02.2017
ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահ է նշանակվել Լեւոն Յոլյանը
Փետրվարի 28-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակել է քառօրյա նիստերի աշխատանքը՝ քվեարկությամբ ընդունելով նախորդ օրը քննարկված օրինագծերը: Մինչ օրենսդրական աշխատանքն սկսելը պատգամավորները մեկ րոպե լռությամբ եւ հոտնկայս հարգել են սումգայիթյան զոհերի հիշատակը: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն այս կապակցությամբ աս...

28.02.2017
Բաց դաս Ազգային ժողովում
Փետրվարի 28-ին ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում ՀՀ Ազգային ժողով էին այցելել Երեւանի Նիկոլ Աղբալյանի անվան համար 19 դպրոցի մի խումբ ուսուցիչներ եւ աշակերտներ: Երեխաները շրջել են Ազգային ժողովի շենքում, լսել կառույցի ստեղծման պատմությունը եւ ներկա գտնվել Ազգային ժողովի քառօրյա նիստին՝ հետեւելով օրենս...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am