Տպել
01.03.2017
Բաց դաս Ազգային ժողովում
1 / 4

Մարտի 1-ին ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում Ազգային ժողով էին այցելել Ջերմուկի կրթահամալիրի մի խումբ ուսուցիչներ եւ աշակերտներ:

Բաց դասը վարել է Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը:

Տիկին Նաղդալյանը, ողջունելով հյուրերին խորհրդարանում, անդրադարձել է հինգերորդ գումարման խորհրդարանի գործունեությանը, սահմանադրական փոփոխություններին եւ խորհրդարանական կառավարման համակարգին:

ԱԺ փոխնախագահը ներկայացրել է խորհրդարանական կառավարման համակարգի առավելությունները, քաղաքական ուժերի հնարավորությունների ընդլայնմանը վերաբերող հարցերը:

Աշակերտների խնդրանքով՝ Հերմինե Նաղդալյանն անդրադարձել է նաեւ ապրիլի 2-ի համապետական ընտրություններին եւ Ընտրական նոր օրենսգրքին: Տիկին Նաղդալյանը կարեւորել է վստահության մթնոլորտի ստեղծումը հասարակության մեջ եւ ժողովրդավարության կայացման գործընթացը:

Ծավալված անկաշկանդ զրույցի ընթացքում տիկին Նաղդալյանը սիրով պատասխանել է աշակերտներին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերում էին խորհրդարանական կառավարման համակարգին, արտագաղթի խնդիրներին, մեր տարածաշրջանի անվտանգությանը, պետության տնտեսական հզորացմանը, ինչպես նաեւ իրենց բնակավայրին ու տարածաշրջանին առնչվող հարցերին:

Հանդիպման ավարտին աշակերտները եւ ուսուցիչները լուսանկարվել են ԱԺ փոխնախագահի հետ լիագումար նիստերի դահլիճում:


01.03.2017
Շարունակվել են քառօրյա նիստի աշխատանքները
ՀՀ Ազգային ժողովը մարտի 1-ին շարունակել է քառօրյա նիստերի աշխատանքները: ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի առաջարկով պատգամավորները 1 րոպե լռությամբ եւ հոտնկայս հարգել են 2008 թվականի մարտի 1-ի զոհերի հիշատակը: Խորհրդարանականները ողջունել են ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում օրենսդիր մարմին ...