National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
1.3.2017

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
01.03.2017
Շարունակվել են քառօրյա նիստի աշխատանքները
1 / 13

ՀՀ Ազգային ժողովը մարտի 1-ին շարունակել է քառօրյա նիստերի աշխատանքները:

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի առաջարկով պատգամավորները 1 րոպե լռությամբ եւ հոտնկայս հարգել են 2008 թվականի մարտի 1-ի զոհերի հիշատակը:

Խորհրդարանականները ողջունել են ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում օրենսդիր մարմին այցելած եւ լիագումար նիստի աշխատանքին հետեւող Ջերմուկի միջնակարգ դպրոցի ուսուցիչներին եւ աշակերտներին:

Այնուհետեւ տեղի են ունեցել քվեարկություններ. ընդունվել են նախորդ օրը քննարկված օրինագծերը եւ վավերացվել միջազգային համաձայնագրերը:

ՀՀ բնապահպանության փոխնախարար Սիմոն Պապյանն առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից փաթեթով, որի ընդունման դեպքում կկարգավորվեն բնության հատուկ պահպանվող տարածքների ստեղծման, պահպանության, օգտագործման եւ կառավարման հարաբերությունները, օրենքի մի շարք հոդվածներ կհստակեցվեն եւ կհամապատասխանեցվեն միջազգային չափանիշներին:

Նախագծի, ինչպես նաեւ ոլորտում առկա մտահոգիչ խնդիրների վերաբերյալ իրենց տեսակետներն են ներկայացրել պատգամավորներ Միքայել Մելքումյանը, Արամ Մանուկյանը եւ Հայկ Բաբուխանյանը:

Երրորդ ընթերցմամբ քննարկվել են «Բնակարանային հիփոթեքային կրեդիտավորման մասին», «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության եւ սոցիալական ներառման մասին», օրինագծերը, «Գյուղատնտեսական տեխնիկայի շահագործման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից փաթեթով:

Քննարկվել է 2016 թ. նոյեմբերի 23-ին Մոսկվայում ստորագրված «Բնական մորթուց հագուստի առարկաներ, հագուստի պարագաներ եւ այլ արտադրատեսակներ» ապրանքային դիրքի հսկիչ (նույնականացման) նշաններով ապրանքների դրոշմավորում ներդնելու փորձնական ծրագիրը 2015-2016 թվականներին իրականացնելու մասին 2015 թվականի սեպտեմբերի 8-ի համաձայնագրի գործողության ժամկետը երկարաձգելու մասին» արձանագրությունը: Հիմնական զեկուցող, ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը նշել է, որ արձանագրությունը երկարաձգում է ԵԱՏՄ շրջանակում առանձին ապրանքատեսակների համար 2015-2016 թվականներին ներդրված դրոշմավորման փորձնական ծրագրի իրագործման ժամկետը երկու տարով:

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում արձանագրությունը քննարկվել է եւ ստացել դրական եզրակացություն. այս մասին պատգամավորներին տեղեկացրել է հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ՀՀ կառավարության ներկայացրած «Ճարտարապետական գործունեության մասին», «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:

Այնուհետեւ առաջին ընթերցումով քննարկվել է ԱԺ պատգամավորներ Գալուստ Սահակյանի, Գագիկ Մինասյանի, Սամվել Նիկոյանի, Գագիկ Մելիքյանի, Խոսրով Հարությունյանի, Սուքիաս Ավետիսյանի, Աղվան Վարդանյանի եւ Լեռնիկ Ալեքսանյանի հեղինակած «Հաշվեքննիչ պալատի մասին», «Հաշվեքննիչ պալատի աշխատակազմում ծառայության մասին», «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» եւ կից օրենսդրական փաթեթը: Հիմնական զեկուցող Գագիկ Մինասյանը ներկայացրել է իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը, որը պայմանավորված է ՀՀ Սահմանադրությունում կատարված փոփոխություններով: Հիմնական զեկուցողն ընդգծել է, որ օրենսդրական փաթեթի մշակման նպատակով ստեղծվել է աշխատանքային խումբ, ուսումնասիրվել է միջազգային փորձը: Նշվել է, որ Հաշվեքննիչ պալատի գործունեության նպատակ է սահմանվում հանրային ֆինանսների եւ սեփականության ոլորտում պետական եւ համայնքային բյուջեների միջոցների, ստացած փոխառությունների եւ վարկերի, պետական եւ համայնքային սեփականության օգտագործման օրինականության եւ արդյունավետության վերաբերյալ Ազգային ժողովին եւ հանրությանը ժամանակին, մասնագիտական եւ անկողմնակալ տեղեկատվություն ներկայացնելը: Հաշվեքննիչ պալատն Ազգային ժողովին պետք է ներկայացնի տարեկան հաղորդում իր գործունեության վերաբերյալ, պետական բյուջեի կատարման վերաբերյալ եզրակացություն, օրենքով սահմանված դեպքերում՝ ընթացիկ եզրակացություններ: Սահմանվում են Հաշվեքննիչ պալատի գործունեության սկզբունքները, որոնք բխում են ինչպես նոր Սահմանադրության նորմերից, այնպես էլ INTOSAI հռչակած չափորոշիչներից:

Հեղինակների գնահատմամբ՝ օրենսդրական փաթեթն իրավական հենք կհանդիսանա ՀՀ բարձրագույն աուդիտորական մարմնի կողմից հանրային ֆինանսների կառավարման գործընթացում ժամանակակից պահանջների համապատասխան էական ու կառուցողական ներդրում ունենալու համար, ինչը կբարձրացնի հանրային ֆինանսների կառավարման արդյունավետությունը: Միաժամանակ՝ ՀՀ բարձրագույն աուդիտորական մարմնի գործունեությունը կարգավորող օրենսդրությունը համահունչ կլինի զարգացած երկրներում, մասնավորապես ԵՄ-ում գործող հասկացություններին եւ չափանիշներին:

Հարցուպատասխանի միջոցով ԱԺ պատգամավորներն անդրադարձել են Հաշվեքննիչ պալատի գործառույթների իրականացման համար ստեղծված օրենսդրական հիմքերին, կառույցի քաղաքական չեզոքությանը, գործունեության տարեկան հաղորդման ներկայացմանն առնչվող խնդիրներին, Հաշվեքննիչ պալատ աշխատանքի ընդունման համար սահմանված չափորոշիչներին եւ մի շարք հոդվածներով առաջարկվող մոտեցումներին:

Հարցի քննարկումը կշարունակվի Ազգային ժողովի մարտի 2-ի նիստում:

«ԱԺ կանոնակարգ» օրենքի համաձայն՝ վերջին նիստում ՀՀ կառավարության անդամները պատասխանել են պատգամավորների հարցերին:


01.03.2017
Բաց դաս Ազգային ժողովում
Մարտի 1-ին ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում Ազգային ժողով էին այցելել Ջերմուկի կրթահամալիրի մի խումբ ուսուցիչներ եւ աշակերտներ: Բաց դասը վարել է Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը: Տիկին Նաղդալյանը, ողջունելով հյուրերին խորհրդարանում, անդրադարձել է հինգերորդ գումարման խորհրդարանի գործունեո...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am