Տպել
06.03.2017
Հանդիպում ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովում
1 / 3

Մարտի 6-ին ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը հանդիպել է Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարության միջազգային անվտանգության քաղաքականության տնօրեն Նիք Գըրրի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաեւ Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցության ձեռքբերումները եւ նոր ծրագրերի իրականացման հեռանկարները: Կորյուն Նահապետյանը բարձր է գնահատել Միացյալ Թագավորության ներգրավվածությունը Հայաստանում իրականացվող պաշտպանական բարեփոխումներին: Ընդգծվել է մասնավորապես խաղաղապահների պատրաստմանը եւ ուսուցմանը, ռազմական կրթությանը, պաշտպանության ոլորտում խորհրդատվությունների տրամադրմանը վերաբերող միջոցառումների կարեւորությունը:

Նիք Գըրրը, արժեւորելով երկկողմ համագործակցության խորացումը, պատրաստակամություն է հայտնել ընդլայնելու հայ-բրիտանական փոխգործակցության շրջանակը՝ պաշտպանության եւ անվտանգության ոլորտներում նոր օրենսդրության ձեւավորման, նշված ոլորտների նկատմամբ խորհրդարանական վերահսկողության ընդլայնման, վերահսկողական գործիքների կիրառման արդյունավետության բարձրացման ուղղություններով:


06.03.2017
Հանդիպում խորհրդարանում
ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը մարտի 6-ին ընդունել է ԱՊՀ-ի, արտասահմանում բնակվող հայրենակիցների,  միջազգային հումանիտար համագործակցության հարցերով զբաղվող «Ռոսսոտրուդնիչեստվո» Դաշնային գործակալության ղեկավար Լյուբով Գլեբովային եւ նրան ուղեկցող անձանց: Ողջունելով հյուրերին Հայա...

06.03.2017
Պարգեւատրում Ազգային ժողովում
Մարտի 6-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը Կանանց միջազգային օրվա կապակցությամբ կրթության, գիտության ոլորտում ներդրած մեծ ավանդի համար պարգեւատրել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի մի խումբ դասախոսների եւ աշխատակիցների: Աելիտա Դոլուխանյանը, Ռուզան Թադեւոսյանը, Աիդա...

06.03.2017
ՀՀ ԱԺ նախագահը ներկա է գտնվել պատանի երկրապահների երդման արարողությանը
Մարտի 5-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ներկա է գտնվել Վազգեն Սարգսյանի ծննդյան 58-ամյակին նվիրված եւ «Պատանի երկրապահ» ակումբի սաների երդման հանդիսավոր արարողությանը: Հայաստանի տարբեր մարզերից եւ Արցախից Երեւան եկած պատանի երկրապահների երդման արարողությունը տեղի է ունեցել Ծիծեռնակաբերդի բարձունք...