Տպել
08.03.2017
ՀՀ ԱԺ նախագահը շնորհավորել է ժողովրդական արտիստուհի Մեդեա Աբրահամյանին
1 / 1

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է ժողովրդական արտիստուհի, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Մեդեա Աբրահամյանին:

ԱԺ նախագահի շնորհավորական ուղերձում ասվում է.

«Ձեր ողջ կյանքը նվիրել եք արվեստին՝ լինելով հայ թավջութակի դպրոցի հիմնադիրներից եւ մեր կատարողական դպրոցի երեւելիներից մեկը: Ձեր վիրտուոզ կատարողական վարպետությունը տասնամյակներ շարունակ գերել է հանդիսատեսին աշխարհի բազում երկրներում:

Այսօր Դուք շարունակական եռանդով ու նվիրվածությամբ Ձեր գիտելիքներն ու փորձն ի սպաս եք դնում սերունդներ կրթելուն եւ երիտասարդ տաղանդներ հայտնաբերելուն, ինչը մեծ ներդրում է հայ երաժշտարվեստի ապագայի համար»:

Ազգային ժողովի նախագահը հոբելյարին մաղթել է առողջություն, ստեղծագործական ոգեւորություն եւ ամենայն բարիք:


08.03.2017
Գալուստ Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Ն.Ս.Օ. Տ. Տ. Արամ Առաջինին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը ծննդյան 70-ամյակի առթիվ շնորհավորել է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Ն.Ս.Օ. Տ. Տ. Արամ Առաջինին: ԱԺ նախագահի շնորհավորական ուղերձում մասնավորապես նշվում է. «Ձեր կյանքն աստվածահաճո եւ անձնվեր ծառայություն է ժողովրդին եւ Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցուն:...

08.03.2017
Ազգային ժողովի նախագահի շնորհավորական ուղերձը Մարտի 8-ի առթիվ
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի շնորհավորական ուղերձում ասվում է.«Սիրելի՛ կանայք, շնորհավորում եմ ձեզ Կանանց տոնի առթիվ: Այն ջերմությունը, որ կնոջ շնորհիվ ստեղծվում է ընտանիքում, յուրահատուկ է:Այն երջանկությունը, որ կնոջ շնորհիվ թեւածում է ընտանիքում, անչափելի է: Համերաշխության եւ հանդուրժողականության ...