Տպել
17.03.2017
«ՀՀ իշխանությունները ոչինչ չեն խնայելու Արցախի հարցի հայանպաստ լուծման համար». ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանով
1 / 5

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մարտի 17-ին հանդիպել է Հայաստանի ամերիկյան համալսարանի ուսանողների եւ դասախոսների հետ, ովքեր ճանաչողական այցով Ազգային ժողովում էին: Հանդիպումն ընթացել է հարցուպատասխանի ձեւաչափում. Էդուարդ Շարմազանովը զրույցի ժամանակ պատասխանել է ուսանողներին հետաքրքրող բազմաթիվ հարցերի, որոնք վերաբերել են ինչպես մեր երկրի ներքին ու արտաքին քաղաքական գործընթացներին, այնպես էլ տարածաշրջանային խնդիրներին:

ԱԺ փոխնախագահը պատասխանել է Արցախի միջազգային ճանաչմանը վերաբերող հարցադրմանը: «Մեր նպատակն է Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչումը: Արցախը երբեւէ չի կարող լինել Ադրբեջանի կազմում. Արցախի անկախությունն այլընտրանք չունի, եւ ՀՀ իշխանությունները ոչինչ չեն խնայելու Արցախի հարցի հայանպաստ լուծման համար: Որպես պատասխանատու ուժ` մենք գտնում ենք, որ պատերազմով խնդիր չի լուծվելու. խնդիրը պետք է լուծվի բացառապես խաղաղ կարգավորման ճանապարհով»,- ընդգծել է ԱԺ փոխնախագահը:

Պարոն Շարմազանովն անդրադարձել է նաեւ զինված ուժերի մարտունակությանն առնչվող հարցադրմանը` ընդգծելով, որ անվտանգությունը մեր երկրի համար առանցքային հարցերից է, եւ պետությունն անում է հնարավորը առկա մակարդակն առավել բարձրացնելու եւ ամրապնդելու ուղղությամբ:

«Արցախի առաջնագիծն այսօր ամբողջությամբ ապահովված է տեխնիկական միջոցներով, որը բարձրացնում է առաջնագծի անվտանգության մակարդակը»,- նշել է պարոն Շարմազանովը:


17.03.2017
Տեղի է ունեցել ՀՀ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը
Մարտի 17-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը վարել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը: Քննարկվել են հինգերորդ գումարման Ազգային ժողովի տասնմեկերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ մարտի 20-23-ի ԱԺ քառօրյա նիստերի օրակարգի մասին որոշումների նախագ...

17.03.2017
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
Մարտի 17-ին տեղի է ունեցել ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը՝ Հովհաննես Սահակյանի նախագահությամբ: Առաջին ընթերցումով քննարկվել է կառավարության նեկայացրած «Ինտերնետով հրապարակային եւ անհատական ծանուցման մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին», «Վարչական իրավախ...

17.03.2017
ՀՀ Ազգային ժողովի նախագահը շնորհավորել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Սերգեյ Համբարձումյանին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը ծննդյան 95-ամյակի առթիվ շնորհավորել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, պետական-հասարակական գործիչ Սերգեյ Համբարձումյանին: ԱԺ նախագահի շնորհավորական ուղերձում ասվում է. «Մի քանի տասնամյակներ ամփոփող Ձեր գիտամանկավարժական գործունեությունը համաշխարհային մակարդակի ականավոր ...