Տպել
22.03.2017
ԱԺ նիստը չի կայացել քվորումի բացակայության պատճառով
1 / 1

Ազգային ժողովի մարտի 22-ի նիստը չի կայացել քվորումի բացակայության պատճառով: Ժամը 12:00-ի դրությամբ համապատասխան թվով պատգամավորներ չեն գրանցվել: «ԱԺ կանոնակարգ» օրենքի 44-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն՝ պատգամավորների գրանցումը շարունակվել է 3 ժամ, որի ընթացքում եւս քվորում չի ապահովվել: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտարարել է, որ նիստը չի կայանում քվորումի բացակայության պատճառով:


22.03.2017
ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է Յան Պետերսենին
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը մարտի 22-ին ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար դեսպան Յան Պետերսենին եւ առաքելության քաղաքական վերլուծաբան Դանիելա Դիակոնուին: Ողջունելով դիտորդական առաքելության ղեկավարին ՀՀ Ազգային ժողովում՝ Գալուստ Սահակյանը կարեւորել է դիտորդական առաքելություննե...