Տպել
27.03.2017
«Ադրբեջանը պարտավոր է ճանաչել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ամբողջական իրացումը». Էդուարդ Շարմազանովը ելույթ է ունեցել Սանկտ Պետերբուրգում
1 / 2

ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Էդուարդ Շարմազանովը մարտի 26-ին Սանկտ Պետերբուրգի Տավրիկյան պալատում մասնակցել է ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստին եւ հանդես է եկել ելույթով:

ԱԺ փոխնախագահը մասնավորապես նշել է.

«Հարգելի գործընկերներ,

շնորհավորում եմ բոլորիս ՀԱՊԿ կազմավորման 15-ամյակի եւ ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի կազմավորման 10-րդ տարեդարձի առթիվ: Ժամանակակից աշխարհում անվտանգության մարտահրավերների դիմակայումը պահանջում է օպերատիվ, ճկուն եւ ճշգրիտ որոշումների կայացում: Այսօր ՀԱՊԿ ԽՎ-ի առջեւ ծառացած են նոր խնդիրներ: Մենք ապրում ենք արագ փոփոխվող աշխարհում, եւ լարվածության աճը ՀԱՊԿ պատասխանատվության գոտում, այդ թվում Հարավային Կովկասում, ակնհայտ է:

ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի աշնանային եւ գարնանային նստաշրջանների ընթացքում ՀՀ պետական սահմանին Ադրբեջանը դիմեց զինված արկածախնդրության` խախտելով 1994 թ. հրադադարը, ինչպես նաեւ Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունները: Նման վարքագիծն անթույլատրելի եւ դատապարտելի է:

ՀԱՊԿ-ը պաշտոնապես դատապարտել է դեկտեմբերյան այդ դիվերսիան՝ Ադրբեջանի գործողությունները որակելով «սադրանք»: Հարկ եմ համարում նշել, որ բացի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի եւ մեր ռուս խորհրդարանական գործընկերների հայտարարություններից, ՀԱՊԿ մյուս դաշնակիցները զերծ մնացին Ադրբեջանի սադրիչ գործողությունները դատապարտող հայտարարություններից: Ադրբեջանի նման վարքագիծը սադրանք է ոչ միայն Հայաստանի, այլ նաեւ ՀԱՊԿ-ի հանդեպ: Ուստի, ՀԱՊԿ ԽՎ ներկայացուցիչների դատապարտող հայտարարություններն առավել քան անհրաժեշտություն են:

Հարգելի գործընկերներ,

խորհրդարանական մեր պատվիրակությունը ՀԱՊԿ պատասխանատվության գոտում հանդես է գալիս կոնֆլիկտների բացառապես խաղաղ կարգավորման օգտին, մասնավորապես Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հարցում: Մենք պետք է մեզնից կախված ամեն ինչ անենք՝ տարածաշրջանում կայունության հաստատման համար: Սակայն, խաղաղությունն ու կայունությունն ամրապնդելու համար Ադրբեջանը նախեւառաջ պետք է ճանաչի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ամբողջական իրացումը:

Հուսով եմ՝ միջազգային հարթակներում համախմբված աշխատելու եւ միմյանց աջակցելու դեպքում մենք կարող ենք մեր դրական ներդրումն ունենալ ՀԱՊԿ պատասխանատվության գոտում անվտանգության հաստատման եւ ամրապնդման գործում»:


27.03.2017
Տեղեկատվություն
Մարտի 28-ին` ժամը 14:00-16:00, ԱԺ նիստերի դահլիճում Հայաստանում Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում տեղի կունենա Հայաստանի ֆրանկոֆոն երիտասարդական խորհրդարանի նիստը: ...

27.03.2017
Էդուարդ Շարմազանովը հանդիպել է Վյաչեսլավ Վոլոդինի հետ
Մարտի 26-ին Սանկտ Պետերբուրգի Տավրիկյան պալատում ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Էդուարդ Շարմազանովը հանդիպել է ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը կարեւորել են...

27.03.2017
Պարգեւատրում Ազգային ժողովում
Մարտի 27-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը Թատրոնի միջազգային օրվա առթիվ մշակույթի բնագավառում ունեցած ավանդի համար Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի տնօրեն Կարապետ Շահբազյանին պարգեւատրել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատվո մեդալով: Շնորհավորելով Թատրոնի միջազգ...