National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
28.03.2017

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
28.03.2017
Հայաստանի Ֆրանկոֆոն երիտասարդական խորհրդարանի նիստում
1 / 4

Հայաստանում Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում մարտի 28-ին տեղի է ունեցել Հայաստանի Ֆրանկոֆոն երիտասարդական խորհրդարանի նիստը, որին ներկա են եղել ՀՀ-ում հավատարմագրված՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ երկրների դեսպաններ, Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր Ժան-Մարկ Լավեստը, Ֆրանսիայում Հայաստանի դեսպանորդ Վահագն Աթաբեկյանը եւ Հայաստանի ֆրանսախոս հանրության ներկայացուցիչներ:

Նիստի ընթացքում երիտասարդ խորհրդարանականները նախ ամփոփել են 2016 թվականին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության՝ երիտասարդությանն առնչվող ծրագրերը, որից հետո Ֆրանկոֆոն երիտասարդական խորհրդարանի 5 հանձնաժողովների նախագահները ներկայացրել են իրենց ղեկավարած հանձնաժողովների աշխատանքի վերաբերյալ հաշվետվություն:

Երիտասարդները քննարկել են կրթության միջոցով ծայրահեղականության դեմ պայքարին, ինչպես նաեւ Ֆրանկոֆոն երիտասարդական խորհրդարանի առաջիկա գործունեությանն առնչվող հարցեր:

Որպես Ֆրանկոֆոնիայի արժեհամակարգի կրողներ՝ երիտասարդ խորհրդարանականները որոշել են ուղերձով դիմել Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովին:

Մեզ հետ զրույցում ՖԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Մարգարիտ Եսայանը բարձր է գնահատել Ֆրանկոֆոն երիտասարդական խորհրդարանի գործունեությունը եւ կարեւորել է Արցախի Հանրապետությունում եւս Ֆրանկոֆոն երիտասարդական խորհրդարան ստեղծելու գաղափարը: Այս համատեքստում տիկին Եսայանն անդրադարձել է առաջիկայում Արցախ այցելելու եւ ֆրանսախոս երիտասարդների համատեղ նիստեր անցկացնելու անհրաժեշտությանը: Քանի որ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթաժողովը տեղի է ունենալու 2018 թվականին Երեւանում, տիկին Եայանը կարեւորել է ֆրանսախոս երիտասարդության գործունեության ակտիվացումը Հայաստանում: Այս համատեքստում նա ընդգծել է, որ ՀՀ Նախագահը հանձնարարել է ամենայն պատասխանատվությամբ վերաբերվել ՖՄԿ գագաթաժողովի կազմակերպչական աշխատանքներին եւ ինքը՝ որպես ՀՀ ԱԺ-ում Ֆրանկոֆոնիայի սեկցիայի ղեկավար, ամեն ինչ անելու է, որպեսզի ՀՀ Ազգային ժողովը նույնպես ակտիվ լինի:


28.03.2017
Սանկտ Պետերբուրգում մեկնարկել է ԱՊՀ ՄԽՎ գարնանային նստաշրջանի աշխատանքը
Մարտի 27-28-ը Սանկտ Պետերբուրգի Տավրիկյան պալատում մեկնարկել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանի աշխատանքը, որին մասնակցում է ՀՀ ԱԺ պատվիրակությունը՝ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում են ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS