Տպել
29.03.2017
Հանդիպում խորհրդարանում
1 / 3

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին մարտի 29-ին հյուրընկալվել էին Երեւանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի եւ ՀՀ պետական կառավարման ակադեմիայի մի խումբ ուսանողներ, ովքեր պրակտիկա են անցնում ՀՀ օրենսդիր մարմնում:

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի առաջարկով հանդիպումն ընթացել է հարցուպատասխանի ձեւաչափով, անկաշկանդ զրույցի մթնոլորտում:

ԱԺ փոխնախագահը պատասխանել է ուսանողներին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերել են ԼՂ հիմնահարցի կարգավորման հնարավորություններին, ապրիլի 2-ին նշանակված խորհրդարանական ընտրություններում քաղաքական ուժերի, մասնավորապես՝ ՀՀԿ-ի հաղթելու շանսերին, ընտրակեղծարարության հնարավորությանն ու դրա բացառման մեխանիզմներին, քարոզչության նպատակներով վարչական ռեսուրսների օգտագործմանը, ՀՀ ընտրական օրենսգրքի բարեփոխմանը, ՀՀ արտաքին քաղաքականության գերակայություններին, կրթության ոլորտին, մասնագիտական կողմնորոշմանը եւ այլն:

Անդրադառնալով առաջիկա խորհրդարանական ընտրություններում քաղաքական ուժերի հաղթելու շանսերին՝ Էդուարդ Շարմազանովը կարեւորել է խորհրդարանում բազմակուսակցականությունը, գնահատել օրենսդիր մարմնում տեղ գտնելու՝ քաղաքական ուժերի հնարավորությունները:

Բոլոր հարցերին ԱԺ փոխնախագահը տվել է սպառիչ պատասխաններ, ընդգծել ուսանողների՝ պահանջված եւ լավ մասնագետներ դառնալու կարեւորությունը, հորդորել նրանց չհիասթափվել, լավ սովորել եւ պայքարելով՝ հասնել ձգտումներին:


29.03.2017
Հայտարարություն
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու մասին ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ` 1. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի տեղեկատվական վարչության գրադարանի 1-ին կարգի մասնագետ (ծածկագիր` 1-4.1.-16) Նշված թափու...

29.03.2017
ՀՀ ԱԺ պատվիրակությունը Սանկտ-Պետերբուրգում մասնակցել է միջազգային ահաբեկչության դեմ պայքարին ուղղված համաժողովին
Սանկտ Պետերբուրգում շարունակվում է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանի աշխատանքը: Մարտի 28-ին տեղի է ունեցել «Միջազգային ահաբեկչության դեմ պայքարը» խորագրով անցկացվող ԱՊՀ ՄԽՎ եւ ԵԱՀԿ ԽՎ համատեղ համաժողովը, որին մասնակցել են ՀՀ ԱԺ փոխնախագահ, ԱԺ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդա...