Տպել
31.03.2017
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանն ընդունել է ԳԴՀ Բունդեսթագի պատգամավոր Յուրգեն Կլիմկեին
1 / 3

ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը մարտի 30-ին ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի պատգամավոր Յուրգեն Կլիմկեին: Հանդիպմանը ներկա է եղել Հայաստանում ԳԴՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերը:

Յունգեն Կլիմկեն տեղեկացրել է, որ հերթական անգամ Հայաստանում է որպես ԵԱՀԿ դիտորդական առաքելության պատվիրակության փոխնախագահ՝ դիտարկելու ՀՀ-ում ապրիլի 2-ին նախատեսված խորհրդարանական ընտրություններն ու նախընտրական շրջանը: Նա նաեւ տեղեկացրել է, որ որպես դիտորդ Հայաստանում է արդեն երրորդ անգամ:

Ողջունելով հյուրերին՝ Արտակ Զաքարյանը կարեւորել է Յուրգեն Կլիմկեի այցը Հայաստան եւ նշել, որ այն լավ առիթ է՝ քննարկելու երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերը, տեղում ծանոթանալու տարածաշրջանային խնդիրներին եւ ՀՀ-ում առաջիկա խորհրդարանական ընտրությունների նախապատրաստական եւ անցկացման աշխատանքներին:

Արտակ Զաքարյանը նշել է, որ հայ-գերմանական միջխորհրդարանական կապերն ակտիվ են թե պատգամավորական բարեկամական խմբերի միջեւ, թե հանձնաժողովների մակարդակում: Բացի այդ՝ Հայաստանն ակտիվ համագործակցում է գերմանական տարբեր կազմակերպությունների հետ:

Անդրադառնալով առաջիկա ընտրություններին՝ Արտակ Զաքարյանը կարեւորել է ժողովրդավարական, ազատ եւ թափանցիկ ընտրությունների անցկացումը, ինչպես նաեւ բարեփոխված ընտրական համակարգով խորհրդարանական կառավարման նոր մոդելին անցումը: Արտակ Զաքարյանը նաեւ նշել է, որ ստեղծված են անհրաժեշտ բոլոր նախադրյալները՝ օրինական եւ արդար ընտրություններ անցկացնելու համար:

Պատգամավոր Յուրգեն Կլիմկեն հաջողություններ է մաղթել առաջիկա ընտրություններում եւ հույս հայտնել, որ նոր ձեւավորվելիք խորհրդարանում եւս հայ-գերմանական պատգամավորական բարեկամական խմբերն ու հանձնաժողովներն ակտիվ կաշխատեն եւ կնպաստեն փոխշահավետ համագործակցության խորացմանը տարբեր ոլորտներում:

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանն անդրադարձել է նաեւ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում Գերմանիայի դիրքորոշմանը եւ երախտագիտություն հայտնել գերմանացի ժողովրդին՝ նախորդ տարի Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ Բունդեսթագի կողմից ընդունված բանաձեւի համար, նշելով, որ հայ ժողովուրդը բարձր է գնահատում նման կարեւոր եւ պատմական բանաձեւի ընդունումը:

Արտակ Զաքարյանը կարեւորել է նաեւ հայ-գերմանական համագործակցությունը միջազգային տարբեր հարթակներում՝ ԵԱՀԿ-ում, ՆԱՏՕ-ում, Եվրոպական խորհրդարանում եւ այլ միջազգային հարթակներում: Երկուստեք կարեւորվել է Եվրամիության հետ Հայաստանի համագործակցության շարունակականությունը: Այս համատեքստում Արտակ Զաքարյանը հույս է հայտնել, որ առաջիկայում հնարավոր կլինի ստորագրել ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործակցության մասին նախաստորագրված համաձայնագիրը:

Հանդիպմանը քննարկվել են նաեւ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին վերաբերող հարցեր. Արտակ Զաքարյանը վերահաստատել է հակամարտության՝ խաղաղ կարգավորման վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, այս հարցում կարեւորել միջազգային կազմակերպությունների հստակ եւ հասցեական վերաբերմունքը:


06.05.2024
Տեղի կունենան խորհրդարանական ճեպազրույցները
ԱԺ հերթական նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցները տեղի կունենան մայիսի 7-ին ԱԺ 334 դահլիճում` հետեւյալ ժամանակացույցով. ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն - 11:00-11:20,   ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցություն - 11:20-11:40,   ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցութ...

06.05.2024
Խորհրդարանը շարունակել է ՀՀ դատախազության 2023 թ. գործունեության մասին հաղորդման քննարկումը
Ազգային ժողովը մայիսի 6-ի նիստում շարունակել է 2023 թվականի ՀՀ դատախազության գործունեության մասին հաղորդման քննարկումը:   Մտքերի փոխանակության ընթացքում պատգամավորներն անդրադարձել են գլխավոր դատախազի տարեկան հաղորդման մեջ արձանագրված խնդիրներին, կառույցի գործունեությանը, համակարգային խնդիր...