Տպել
01.04.2017
Գալուստ Սահակյանը շնորհավորել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռուդոլֆ Խառատյանին
1 / 1

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը ծննդյան 70- ամյակի առթիվ շնորհավորել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռուդոլֆ Խառատյանին: ԱԺ նախագահի շնորհավորական ուղերձում ասվում է.

«Ձեր անվան հետ է կապված հայկական բալետի մի ամբողջ ժամանակաշրջան, որի ընթացքում կերտել եք անկրկնելի կերպարներ ու դրանք ներկայացրել աշխարհի տարբեր բեմերում, զարգացրել բալետի հայրենական դպրոցը: Դրա վկայությունն են այն հաջողություններն ու մրցանակները, որոնց Դուք հասել եք ինչպես որպես մենապարող, այնպես էլ որպես բեմադրիչ` պարի ու երաժշտության լեզուների համադրմամբ անկրկնելի զգացմունքներ փոխանցելով հանդիսատեսին:

Ձեր վարպետության դասընթացներն անցած բազմաթիվ սաներն այժմ պարում են աշխարհի լավագույն բալետային խմբերի հետ»:

Ազգային ժողովի նախագահը հոբելյարին մաղթել է առողջություն, երկարակեցություն եւ ստեղծագործական նոր հաջողություններ:


01.04.2017
Էդուարդ Շարմազանովն ընդունել է ԱՊՀ ՄԽՎ-ի միջազգային դիտորդական առաքելության անդամներին
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ապրիլի 1-ին ընդունել է ԱՊՀ ՄԽՎ-ի միջազգային դիտորդական առաքելության անդամներին՝ Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի փոխնախագահ Բոլեսլավ Պիրշտուկի գլխավորությամբ: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ ԱՊՀ ՄԽՎ-ում ՀՀ ԱԺ մշտական ներկայացուցիչ Հայ...