National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
05.04.2017

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
05.04.2017
«Այս ընտրությունները պատասխանատվության ընտրություն էին». Գալուստ Սահակյան
1 / 1

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի գնահատմամբ` ապրիլի երկուսին կայացած հերթական խորհրդարանական ընտրությունները ցույց տվեցին, որ մեր երկիրը՝ ի դեմս քաղաքական ուժերի եւ քաղաքացիների, ունի առաջ շարժվելու թե՛ հնարավորություն, թե՛ ցանկություն եւ թե՛ կամք: Մեր քաղաքացիներն ու քաղաքական ուժերն ընտրությունների միջոցով կարողացան վստահորեն իրացնել ավելի ապահով ու ավելի բարեկեցիկ, ավելի անվտանգ եւ ավելի զարգացած պետություն ունենալու իրենց հնարավորությունը:

Ազգային ժողովի ընտրությունների վերաբերյալ իր հայտարարության մեջ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը մասնավորապես նշել է. «Այս ընտրությունները համախմբող ընտրություններ էին, որոնք, անկախ իրենց արդյունքից, վկայեցին, որ տարբեր ծրագրեր ներկայացնելով հանդերձ՝ քաղաքական ուժերն իրենց պատասխանատու են զգում երկրի ճակատագրի համար, իսկ քաղաքացիները, ունենալով տարբեր տեսակետներ, հաստատակամորեն պատրաստ են իրենց քվեներով ստանձնելու պատասխանատվության իրե՛նց բաժինը: Հետեւաբար, այս ընտրությունները նաեւ պատասխանատվության ընտրություն էին:

Թե՛ մեր, եւ թե՛ ընտրություններին հետեւող միջազգային կառույցների ու կազմակերպությունների ներկայացուցիչների գնահատմամբ, մեզ հիմնականում հաջողվեց արժանապատիվ քննություն բռնել, ինչի համար շնորհակալությունս եմ ուզում հայտնել բոլորիս եւ բոլորին՝ ինչպես ընտրությունների մասնակիցներին, այնպես էլ դրանք դիտարկողներին:

Վստահ եմ, որ մեզ սպասում է նույնքան անցնցում եւ խաղաղ հետընտրական ժամանակաշրջան, ստեղծագործ ու հետեւողական աշխատանքի ժամանակաշրջան, փոխվելու եւ փոխելու ժամանակաշրջան:

Ընտրություններին հաջորդել է ավելի ջանադիր աշխատելու, անվտանգության գինն ավելի խորն ու ավելի սթափ գիտակցելու, քաղաքական ու քաղաքացիական ավելի բարձր գիտակցությամբ երկիրն առաջ տանելու ժամանակը: Համոզված եմ, որ արժանապատվորեն ենք տնօրինելու այդ ժամանակը՝ այն ծառայեցնելով ավելի բարեկեցիկ հասարակություն եւ ավելի անվտանգ երկիր ունենալու գործին»:


05.04.2017
Հայտարարություն
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու մասին ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ` 1. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության բարեկամական խմբերի գործունեությունը համակարգող բաժնի վարիչ (ծ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ, խմբեր  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS