Տպել
06.04.2017
Գալուստ Սահակյանը շնորհավորել է ՉԺՀ Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի մշտական կոմիտեի նախագահ Ճան Դեցյանին
1 / 1

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը շնորհավորել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի մշտական կոմիտեի նախագահ Ճան Դեցյանին՝ Հայաստանի Հանրապետության եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ: Ուղերձում մասնավորապես ասված է.

«Ձերդ Գերազանցություն,

ապրիլի 6-ին նշվում է Հայաստանի Հանրապետության եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը: Այդ կապակցությամբ ՀՀ Ազգային ժողովի եւ անձամբ իմ անունից Ձեզ եմ հղում ջերմ շնորհավորանքներս եւ լավագույն մաղթանքներս:

Անցած քսանհինգ տարիների ընթացքում Հայաստանի եւ Չինաստանի փոխհարաբերությունների զարգացումն անցել է համատեղ ձեռքբերումներով հարուստ ճանապարհ: Ուրախ եմ փաստել, որ այսօր մեր երկու երկրների խորհրդարանների միջեւ համագործակցությունը կայուն վերելք է ապրում, ինչն արտահայտվել է մի շարք բարձրաստիճան այցերի իրականացմամբ եւ մեր խորհրդարանականների միջեւ կանոնավոր շփումների պահպանմամբ:

Պատրաստ եմ Զեզ հետ միասին, Ձերդ Գերազանցություն, ջանքեր գործադրել մեր երկրների խորհրդարանների միջեւ առկա բարեկամական հարաբերություններն ու փոխգործակցությունն այսուհետ էլ ավելի խորացնելու եւ ամրապնդելու՝ ի շահ մեր ժողովուրդների:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն եւ ամենայն բարիք, իսկ չին բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն եւ բարգավաճում:

Ընդունեք, խնդրեմ, Ձերդ Գերազանցություն, հարգանքներիս խորին հավաստիքը»:


06.04.2017
Ստացվել է 617 նամակ
«Քաղաքացիների առաջարկությունները, դիմումները եւ բողոքները քննարկելու կարգի մասին» ՀՀ օրենքի համաձայն` ԱԺ քարտուղարության ընդհանուր բաժինը հրապարակել է 2017 թ. առաջին եռամսյակի նամակների քննարկման արդյունքների համառոտ տեղեկատվությունը:Ընդունվել, գրանցվել եւ Ազգային ժողովի նախագահին է հանձնվել քաղաքաց...

06.04.2017
Հայտարարություն
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու մասին 1. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջազգային կազմակերպությունների բաժնի առաջատար մասնագետ (ծածկագիր` 1-3.1.-25) Նշված թափ...