Տպել
07.04.2017
ՀՀ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունում

Ապրիլի 7-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը վարել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը:

Հինգերորդ գումարման ԱԺ տասնմեկերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագծում ընդգրկվել են 16 հարց, 6 միջազգային պայմանագիր: ԱԺ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգի որոշման նախագծում ընդգրկվել են 93 հարց, 29 միջազգային պայմանագիր:

Հինգերորդ գումարման ԱԺ տասնմեկերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ ապրիլի 10-13-ի ԱԺ նիստերի օրակարգի մասին որոշումների նախագծերի քվեարկությունը տեղի կունենա Ազգային ժողովի ապրիլի 10-ի նիստում:


07.04.2017
Գալուստ Սահակյանի շնորհավորական ուղերձը Մայրության ու գեղեցկության տոնի առթիվ
«Սիրելի մայրեր, շնորհավորում եմ Մայրության եւ գեղեցկության օրվա առթիվ: Իր նշանակությամբ ու բովանդակությամբ այս օրը խորհրդանշում է արժեքների մի ամբողջություն, որոնք առաջնահերթություն են մեզանում, որոնք մեր կյանքը դարձնում են ավելի լուսավոր ու իսկապես հարուստ, որոնք ամրապնդում են մեր հոգեւոր ու բարոյա...