Տպել
19.04.2017
ՀՀ ԱԺ Հայաստան-Չինաստան բարեկամական խմբի անդամները հանդիպել են Հայաստանում ՉԺՀ դեսպանի հետ
1 / 1

ՀՀ ԱԺ փոխնախագահ, ԱԺ Հայաստան-Չինաստան բարեկամական խմբի ղեկավար Հերմինե Նաղդալյանին եւ բարեկամական խմբի անդամներին ապրիլի 18-ին հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Թիան Էրլունը, ով ԱԺ հինգերորդ գումարման լիազորությունների ավարտի կապակցությամբ կազմակերպել էր հրաժեշտի ընթրիք:

Պարոն Թիան Էրլունը ջերմորեն ողջունել եւ իր լավագույն բարեմաղթանքներն է հղել ԱԺ Հայաստան-Չինաստան բարեկամական խմբի բոլոր անդամներին՝ հույս հայտնելով, որ երկու երկրների միջեւ առկա բարեկամական հարաբերություններն ու փոխգործակցությունը կընդլայնվեն եւ կամրապնդվեն:

Դեսպան Թիան Էրլունն իր խոսքում նշել է, որ ՀՀ ԱԺ Հայաստան-Չինաստան բարեկամական խմբի բոլոր անդամները Չինաստանի բարեկամներն են՝  անկախ հաջորդ խորհրդարանում կամ Հայաստան-Չինաստան բարեկամական խմբի կազմում ընդգրկվելու փաստից:
 
Հերմինե Նաղդալյանը փաստել է, որ գործող խորհրդարանում ձեւավորված Հայաստան-Չինաստան բարեկամական խմբի եւ Հայաստանում ՉԺՀ դեսպանության միջեւ համագործակցությունը եւ երկու երկրների փոխհարաբերություններն անցած տարիների ընթացքում արդյունավետ զարգացել են՝ անցնելով համատեղ ձեռքբերումներով հարուստ ճանապարհ:

Մասնավորապես կրթության, մշակույթի, տնտեսության եւ պաշտպանության ոլորտներում արդեն իսկ կան լուրջ ձեռքբերումներ եւ համագործակցության հեռանկարներ:

Երկուստեք հույս է հայտնվել, որ Հայաստանի եւ Չինաստանի խորհրդարանների միջեւ համագործակցությունը կայուն վերելք կապրի նաեւ հաջորդ գումարման խորհրդարանի օրոք:


19.04.2017
Գալուստ Սահակյանն ընդունել է Հայաստանում Սերբիայի նորանշանակ դեսպանին
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ապրիլի 19-ին ընդունել է Հայաստանում Սերբիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Դուշան Սպասոեւիչին: Ողջունելով դեսպանին ՀՀ Ազգային ժողովում՝ Գալուստ Սահակյանը շնորհավորել է նրան Հայաստանում Սերբիայի արտակարգ եւ լիազոր դեսպան նշանակվելու առթիվ եւ մաղթել արդյունավետ աշխատ...

19.04.2017
Էդուարդ Շարմազանովն այցելել է Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչներին եւ շնորհավորել նրանց Նոր տարին
Ապրիլի 19-ին եզդիական համայնքը տոնում է Նոր տարին՝ Մալաքե Թաուսը: Նոր տարվա առաջին օրը համարվում է ապրիլի 13-ից հետո ընկած առաջին չորեքշաբթի օրը: Նշենք, որ ավանդույթի համաձայն՝ եզդիները նախ այցելում են իրենց հանգուցյալներին: Տոնական օրվա առթիվ Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչների հետ է հանդ...