Տպել
19.04.2017
Գալուստ Սահակյանն ընդունել է Հայաստանում Սերբիայի նորանշանակ դեսպանին
1 / 1

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ապրիլի 19-ին ընդունել է Հայաստանում Սերբիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Դուշան Սպասոեւիչին:

Ողջունելով դեսպանին ՀՀ Ազգային ժողովում՝ Գալուստ Սահակյանը շնորհավորել է նրան Հայաստանում Սերբիայի արտակարգ եւ լիազոր դեսպան նշանակվելու առթիվ եւ մաղթել արդյունավետ աշխատանք:

Անդրադառնալով հայ-սերբական հարաբերություններին՝ Ազգային ժողովի նախագահը նշել է, որ դրանք հիմնված են բարեկամության եւ փոխադարձ աջակցության վրա: Այդ համատեքստում Գալուստ Սահակյանը կարեւորել է երկու երկրների խորհրդարաններում գործող բարեկամական խմբերի դերը երկկողմ հարաբերությունների զարգացման, երկու ժողովուրդների միջեւ կապերի ամրապնդման գործում:

ԱԺ նախագահը, ընդգծելով խորհրդարանական դիվանագիտության կարեւորությունը, խոսել է նաեւ միջազգային կառույցներում փոխադարձ աջակցության եւ համագործակցության մասին:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Դուշան Սպասոեւիչը ներկայացրել է իր երկրում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունները եւ ՀՀ ԱԺ նախագահին փոխանցել Սերբիայի Ազգային ժողովի նախագահի ողջույնները:

Անդրադառնալով երկու ժողովուրդների ճակատագրերին եւ պատմական ընդհանրություններին՝ նորանշանակ դեսպանը կարեւորել է տարբեր բնագավառներում երկու պետությունների միջեւ համագործակցության խթանումը, ժողովուրդների բարեկամության ամրապնդումը:

Ներկայացնելով առաջիկա ծրագրերը՝ Դուշան Սպասոեւիչը խոսել է երկու երկրների միջեւ մուտքի արտոնագրերի ազատականացման եւ Սերբիայում ու Հայաստանում դեսպանությունների բացման հեռանկարի մասին:

Գալուստ Սահակյանն իր աջակցությունն է հայտնել դեսպանի ներկայացրած նախաձեռնություններին եւ հաջողություն մաղթել գործունեության մեջ:


19.04.2017
Էդուարդ Շարմազանովն այցելել է Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչներին եւ շնորհավորել նրանց Նոր տարին
Ապրիլի 19-ին եզդիական համայնքը տոնում է Նոր տարին՝ Մալաքե Թաուսը: Նոր տարվա առաջին օրը համարվում է ապրիլի 13-ից հետո ընկած առաջին չորեքշաբթի օրը: Նշենք, որ ավանդույթի համաձայն՝ եզդիները նախ այցելում են իրենց հանգուցյալներին: Տոնական օրվա առթիվ Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչների հետ է հանդ...

19.04.2017
ՀՀ ԱԺ Հայաստան-Չինաստան բարեկամական խմբի անդամները հանդիպել են Հայաստանում ՉԺՀ դեսպանի հետ
ՀՀ ԱԺ փոխնախագահ, ԱԺ Հայաստան-Չինաստան բարեկամական խմբի ղեկավար Հերմինե Նաղդալյանին եւ բարեկամական խմբի անդամներին ապրիլի 18-ին հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Թիան Էրլունը, ով ԱԺ հինգերորդ գումարման լիազորությունների ավարտի ...