Տպել
16.05.2017
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի շնորհավորական ուղերձը Ուսանողների եւ երիտասարդների օրվա առթիվ
1 / 1

«Սիրելի երիտասարդներ եւ ուսանողներ,

շնորհավորում եմ ձեզ Ուսանողների եւ երիտասարդների օրվա առթիվ:

Երիտասարդությունը քաղաքական ու քաղաքացիական ակտիվության յուրատեսակ ցուցիչ է: Շնորհիվ մեր երիտասարդների ու ուսանողների` մեզանում այդ ցուցիչը բավականին բարձր է, որովհետեւ երիտասարդ սերունդը վճռորոշ մասնակցություն է ցուցաբերում թե' անվտանգության ու խաղաղության ապահովման գործում, թե' հասարակական հարթակներում եւ թե' քաղաքական գործընթացներում:

Այն բարձունքները, որոնք նվաճում է երիտասարդությունը կրթական ու գիտական, աշխատանքային ու հասարակական-քաղաքական ոլորտներում եւ, իհարկե, զինվորական ծառայության ընթացքում ու մասնավորապես սահմանային առաջնագծում, չափազանց կարեւոր են մեր երկրի կյանքում: Այն սահմանները, որ պաշտպանում է երիտասարդությունն իր գործունեությամբ եւ հաճախ նաեւ կյանքով՝ պետական, արդարության, ժողովրդավարության սահմանները, կենսական են հասարակության ու պետության համար: Այս բոլոր ճակատներում եւ գործընթացներում մեր երիտասարդները պատվախնդիր են՝ արժանապատվության ու պարտքի հստակ գիտակցումով:

Համոզված եմ, որ այսպիսի երիտասարդությամբ մեզ սպասում է հենց այն ապագան, որը մեր նպատակակետն է որպես հայրենիքի արժեքն իմացող քաղաքացի, որպես խաղաղ զարգացման ճանապարհն ընտրած պետություն, որպես հաստատակամ ու հաղթող ժողովուրդ:

Եւս մեկ անգամ շնորհավորելով Ուսանողների եւ երիտասարդների օրվա առթիվ՝ մաղթում եմ ձեզ, սիրելի երիտասարդներ եւ ուսանողներ, լավատեսություն, բարեկեցություն, վստահություն սեփական ուժերի հանդեպ եւ շարունակական հաղթանակներ»:


10.05.2024
Ավելացվում են քաղաքացիներին ծանուցելու եղանակները
Օրենքի նախագծով հստակեցվում են պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, վարժական հավաքների եւ զինվորական վարժանքների կազմակերպման եւ անցկացման շրջանակներում քաղաքացիներին իրենց զինվորական հաշվառման վայրի մարմին ներկայանալու համար տրվող պատշաճ ծանուցումների եղանակները, ինչպես նաեւ քաղաքացու կողմից դ...

10.05.2024
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...