National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
23.5.2017

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
23.05.2017
«Ադրբեջանը պետք է ճանաչի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ամբողջական իրացումը». Էդուարդ Շարմազանով
1 / 3

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը մայիսի 23-ին ընդունել է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի քաղաքական հարցերով ավագ խորհրդատու Օլեքսանդր Պավլյուկին:

Հյուրը շնորհավորել Է Էդուարդ Շարմազանովին՝ ԱԺ նախագահի տեղակալի պատասխանատու պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ եւ մաղթել արդյունավետ աշխատանք:

Էդուարդ Շարմազանովը ողջունել է Օլեքսանդր Պավլյուկի հերթական այցը Հայաստան. քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ հարաբերություններին, տարածաշրջանային անվտանգության խնդիրներին, ԼՂ հակամարտության կարգավորման հարցին, վերջին ամիսներին Հայաստանում անցկացված խորհրդարանական եւ Երեւանի ավագանու ընտրություններին:

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը կարեւորել է Հայաստանի՝ ԵՄ-ի հետ հարաբերությունների զարգացումն ու հույս հայտնել, որ առաջիկայում կստորագրվի ՀՀ-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության նախաստորագրված համաձայնագիրը:

Հյուրի խնդրանքով ներկայացնելով ԼՂ հիմնախնդիրը, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը կարեւորել է խնդրի՝ խաղաղ քննարկումների միջոցով կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: Այս համատեքստում նա անդրադարձել է Ադրբեջանի ռազմատենչ քաղաքականությանը եւ նշել, որ օրեր առաջ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես են եկել հայտարարությամբ եւ հասցեական քննադատել Ադրբեջանի քաղաքականությունը՝ կապված նրա կողմից հրադադարի ռեժիմի խախտման եւ զինված ուժերի կողմից շփման գծի երկայնքով կրակ բացելու հետ:

«Տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունն ամրապնդելու համար Ադրբեջանը պետք է ճանաչի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ամբողջական իրացումը. քանի դեռ Ադրբեջանը չի ճանաչել այդ իրավունքը, խնդիրը չի կարող կարգավորվել»,-մասնավորապես ասել է ԱԺ փոխնախագահը: Նա ընդգծել է, որ Ադրբեջանը հրաժարվում է ապրիլյան պատերազմից հետո Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում կայացած գագաթաժողովների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումից եւ շարունակում իր որդեգրած ռազմատենչ քաղաքականությունը:


23.05.2017
Արա Բաբլոյանը ցավակցել է Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության խորհրդարանի երկու պալատների նախագահներին
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ցավակցական ուղերձ է հղել Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության խորհրդարանի Համայնքների պալատի նախագահ Ջոն Բերքոուին եւ Լորդերի պալատի նախագահ լորդ Ֆոուլերին: «Ձերդ գերազանցություն, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ անձամբ իմ անունից խորին...

23.05.2017
Արա Բաբլոյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արամ Սաթյանին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի կոմպոզիտորների եւ երաժշտագետների միության նախագահ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արամ Սաթյանին: ՀՀ ԱԺ նախագահի ուղերձում մասնավորապես ասվում է. «Արվեստագետի Ձեր հարուստ գործունեությունը երգ ու երաժշտություն ստեղծելու ո...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am