Տպել
30.05.2017
Հանդիպում ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում
1 / 1

Մայիսի 30-ին ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը հանդիպել է «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» (EuFoA) միջազգային հասարակական կազմակերպության տնօրեն Դիոգո Պինտոյի հետ:

Հանձնաժողովի նախագահը շնորհավորել է Դիոգո Պինտոյին այս կարեւոր առաքելությունն ստանձնելու կապակցությամբ: Նաիրա Զոհրաբյանը ներկայացրել է հանձնաժողովի կատարած այն աշխատանքները, որոնք վերաբերում են միջազգային կառույցներում ՀՀ եւ Արցախի արտաքին քաղաքական օրակարգին:

Պարոն Պինտոն իր հերթին ներկայացրել է կազմակերպության օրակարգում առկա խնդիրները եւ առաջիկա անելիքները:

Կողմերը փոխանակել են այն տեղեկատվական բազան, որն անհրաժեշտ է ներկայացնել Եվրոպական խորհրդարանում, ԵԽԽՎ-ում՝ ԼՂ հիմնախնդրի եւ ՀՀ արտաքին քաղաքական օրակարգում առկա խնդիրների վերաբերյալ: Քննարկվել է նաեւ Եվրոպական խորհրդարանի պատգամավորների հետ շփումներն առավել ակտիվ դարձնելու հարցը:

Նաիրա Զոհրաբյանը բարձրացրել է առաջիկայում Եվրոպական խորհրդարանում Սարսանգի ջրամբարի հետ կապված խնդրի քննարկման անթույլատրելիության հարցը՝ նշելով, որ ԵԽԽՎ-ում առաջիկայում քննարկվելու է Ադրբեջանի լոբբիստների եւ «խավիարային դիվանագիտության» մեջ ներգրավված եվրոպացի պատգամավորների խնդիրը, որոնց ցանկում է նաեւ Սարսանգի ջրամբարին առնչվող բանաձեւի հեղինակ Միլիսա Մարկովիչը: Հանձնաժողովի նախագահն ընդգծել է, որ խնդիրը քննարկվել է նաեւ օրեր առաջ մեր երկիր ժամանած Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամների հետ: Տիկին Զոհրաբյանը հույս է հայտնել, որ «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպությունն իր անաչառ ջանքերը կգործադրի, որպեսզի եվրոպացի պատգամավորները եւ եվրոպական հանրությունն օբյեկտիվ ու ճշգրիտ տեղեկատվություն ստանան թե՛ ԼՂ հիմնախնդրի, թե՛ նաեւ առանձին պատգամավորների իրական գործունեության վերաբերյալ:


30.05.2017
ՀՀ ԱԺ պատգամավորների գործուղումներ
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) կանոնակարգի, անձեռնմխելիության եւ ինստիտուցիոնալ հարցերի հանձնաժողովի նիստերի, ինչպես նաեւ միգրացիայի հարցերի հանձնաժողովի նիստի աշխատանքներին մասնակցելու համար 2017 թ. հունիսի 1-3-ը Փարիզ (Ֆրանսիայի Հանրապետություն) կգործուղվեն ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիր...

30.05.2017
«Թուրքիայի կողմից Հայաստանի հետ սահմանը փակ պահելը անթույլատրելի է». Էդուարդ Շարմազանով
ՀՀ ԱԺ փոխնախագահ, ԱԺ Հայաստան-Էստոնիա բարեկամական խմբի համանախագահ Էդուարդ Շարմազանովը մայիսի 30-ին ընդունել է Էստոնիայի խորհրդարանի պետական պաշտպանության հանձնաժողովի նախագահ Հաննես Հանսոյին եւ արտաքին գործերի հանձնաժողովի նախագահ Մարկո Միհքելսոնին: Ողջունելով էստոնացի խորհրդարանականներին Ազգային ժ...

30.05.2017
ՀՀ Ազգային ժողովն արտահերթ նիստ է գումարել
ՀՀ Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածների համաձայն՝ ՀՀ կառավարության նախաձեռնությամբ մայիսի 30-ին գումարվել է ԱԺ արտահերթ նիստ՝ նախաձեռնողի սահմանած օրակարգով: Քննարկվել եւ ընդունվել են «2017 թվականի մայիսի 30-ին գումարված ՀՀ ԱԺ արտահերթ նիստի անցկացման մասի...

30.05.2017
Տեղեկատվություն
Մայիսի 31-ին՝ ժամը 12:30-ին, ԱԺ 334 սրահում տեղի կունենա ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության մամուլի ասուլիսը: ...