National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
30.5.2017

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
30.05.2017
ՀՀ Ազգային ժողովն արտահերթ նիստ է գումարել
1 / 8

ՀՀ Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածների համաձայն՝ ՀՀ կառավարության նախաձեռնությամբ մայիսի 30-ին գումարվել է ԱԺ արտահերթ նիստ՝ նախաձեռնողի սահմանած օրակարգով:

Քննարկվել եւ ընդունվել են «2017 թվականի մայիսի 30-ին գումարված ՀՀ ԱԺ արտահերթ նիստի անցկացման մասին», «ՀՀ ԱԺ արտահերթ նիստում հարցերի քննարկման տեւողության մասին» եւ «ԱԺ արտահերթ նիստի օրակարգային հարցերի հատուկ ընթացակարգերի մասին» ԱԺ որոշումների նախագծերը: Ըստ այդմ՝ արտահերթ նիստի յուրաքանչյուր օր կանցկացվի չորս նիստ՝ կես ժամ տեւողությամբ ընդմիջվելով, իսկ նախագծերի երկրորդ ընթերցմամբ քննարկումը կիրականացվի առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո՝ 24 ժամվա ընթացքում:

Ընդունվել են պատգամավորների հրաժարականի մասին դիմումները:

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը տեղեկացրել է, որ դադարեցվել են ԱԺ «Ծառուկյան» դաշինքի պատգամավորներ Խաչիկ Մանուկյանի, Արտյոմ Ծառուկյանի, Հարություն Ղարագյոզյանի պատգամավորական լիազորությունները, ինչի համար հիմք են հանդիսացել մայիսի 19-ին հրաժարականի վերաբերյալ նրանց ներկայացրած դիմումները:

Կառավարությունն առաջարկում է փոփոխություններ «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» օրենքում

ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանն առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրինագծերի փաթեթը, որով առաջարկվում է հնարավորություն տալ, որպեսզի դատախազի, ՀՀ հատուկ քննչական ծառայության եւ ՀՀ քննչական կոմիտեի ծառայողի պաշտոն զբաղեցնող այն անձինք, ովքեր համապատասխանաբար 2014 եւ 2017 թվականի հուլիսի 1-ի դրությամբ առնվազն 20 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ ունեն, կենսաթոշակ ստանալու իրավունքից օգտվեն նաեւ 2017 թվականի հուլիսի 1-ից հետո՝ այդպիսով երաշխավորելով դատախազի, ՀՀ հատուկ քննչական ծառայության եւ ՀՀ քննչական կոմիտեի ծառայողի պաշտոն զբաղեցնող անձանց սոցիալական երաշխիքները: Մասնավորապես՝ վերացվում է օրենսդրական այն խոչընդոտը, ինչը դրդում է 20 տարվա դատախազի, ՀՀ հատուկ քննչական ծառայության եւ ՀՀ քննչական կոմիտեի ծառայողի աշխատանքային ստաժ ձեռքբերածներին առավել բարենպաստ կենսաթոշակային սոցիալական երաշխիքը չկորցնելու համար մինչեւ 2017 թվականի հուլիսի 1-ն օգտվել վերը նշված օրենքի դրույթով ամրագրված իրավակարգավորումից, իսկ ՀՀ դատախազության, ՀՀ հատուկ քննչական ծառայության եւ ՀՀ քննչական կոմիտեի ղեկավարությանը չի զրկում կայուն եւ սահուն կադրային քաղաքականություն վարելուց:

Պատգամավորները հիմնական զեկուցողին ուղղել են մի շարք հարցեր, որոնց տրվել են սպառիչ պատասխաններ:

ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը տեղեկացրել է, որ փաթեթի վերաբերյալ հանձնաժողովի եզրակացությունը դրական է:

Փաթեթի վերաբերյալ իրենց տեսակետներն են հայտնել ԱԺ պատգամավորները եւ «Ելք» խմբակցությունը

Նիկոլ Փաշինյանը քննադատել է որոշ գործընկերների՝ օրենքների ընդունման նկատմամբ առկա մոտեցումներն ու վերաբերմունքը: Արտակ Զեյնալյանը խոսել է վերոնշյալ համակարգերում անարդյունավետ կառավարումից, արհեստավարժ աշխատողների կորստից: Նաիրա Զոհրաբյանն անդրադարձել է դատական համակարգի խնդիրներին, խոսել նշված համակարգերում առկա կոռուպցիոն դրսեւորումներից եւ արդարության պակասից: ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը հետաքրքրվել է, թե ինչու է սահմանվել ժամկետ, եւ որն է դրա նպատակը: Նա հետաքրքրվել է հանրապետությունում միջին կենսաթոշակների չափով, անդրադարձել բարձր կենսաթոշակ ստացողների աշխատանքի արդյունավետության գնահատականի բացակայությանը եւ նշել, որ պետք է արդարացված լինի բարձր կենսաթոշակների նշանակումը համակարգերում: Նա կարծիքով, անհրաժեշտ է փոխել կենսաթոշակների նշանակման վերաբերյալ մոտեցումները: Գեւորգ Գորգիսյանը հարց է բարձրացրել, թե ինչու է տարբերակված եւ անհամաչափ մոտեցում ցուցաբերվում աշխատող քաղաքացիների նկատմամբ: Վարդան Բոստանջյանը եւս բացասաբար է արտահայտվել փաթեթի վերաբերյալ եւ նշել, որ հավանաբար դեմ կքվեարկեն օրենսդրական փաթեթին: Գեւորգ Կոստանյանն անդրադարձել է փաթեթի ընդունման անհրաժեշտությանը եւ կարեւորել սոցիալական ապահովության երաշխիքների առկայությունը: Ըստ նրա՝ փաթեթը նաեւ հակակոռուպցիոն տարրեր է պարունակում, միտված է կանխելու կադրերի արտահոսքը: Վահե Էնֆիաջյանը կարեւորել է փաթեթի քննարկումը, անդրադարձել երկրում առկա աղքատության չափերին, մանկավարժների թոշակների չափին:

ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության տեսակետը ներկայացրել է Էդմոն Մարուքյանը՝ նշելով, որ խնդրին տրվում է իրավիճակային լուծում, ինչպես տրվել է նաեւ տարիներ առաջ: Էդմոն Մարուքյանը կարեւորել է աշխատողների սոցիալական պաշտպանվածությունը, անընդունելի համարել կենսաթոշակներ նշանակելիս անհամաչափ մոտեցումը տարբեր համակարգերի աշխատակիցների նկատմամբ:

Օրենսդրական առաջարկ՝ պայմանավորված թվային ռադիոհեռարձակման անցնելու ժամկետների փոփոխության անհրաժեշտությամբ

Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գագիկ Բունիաթյանն առաջին ընթերցումով քննարկման է ներկայացրել «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը: Հիմնական զեկուցողը նշել է, որ օրենսդրական առաջարկը պայմանավորված է Հայաստանում թվային ռադիոհեռարձակման անցման ժամկետների փոփոխության անհրաժեշտությամբ. 2017թ. հուլիսի 20-ին լրանում է գործող ռադիոընկերությունների լիցենզիաների գործողության ժամկետը, դրանք մի քանի անգամ արդեն երկարաձգվել են: Նշվել է, որ Հայաստանի ողջ տարածքում, այդ թվում սահմանամերձ գոտիներում, ռադիոհեռարձակում ապահովելու նպատակով անհրաժեշտ է ռադիոհեռարձակման նոր մրցույթներ հայտարարել:

Պատգամավորներն իրենց հարցադրումներում անդրադարձել են թվայնացման արդյունքում սահմանամերձ շրջաններում հեռարձակման որակի բարելավմանը, հատկապես ազգային անվտանգության տեսանկյունից արժեւորել ՀՀ սահմանամերձ գյուղերում թուրքական եւ ադրբեջանական ռադիոկայանների հեռարձակումը կանխող սարքերի տեղադրումը, պետական տուրքի բարձրացման նպատակահարմարությանը, փորձել են պարզել, թե օրենսդրական փոփոխությունների հարցում արդյոք հաշվի են առնվել հասարակական կազմակերպությունների եւ տնտեսվարող սուբյեկտների կարծիքը:

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Բոստանջյանը ներկայացրել է իր գլխավորած հանձնաժողովի դրական եզրակացությունը:

Փաթեթի վերաբերյալ իրենց տեսակետներն են արտահայտել ԱԺ պատգամավորները

Արման Սաղաթելյանը խոսել է մեկ հաճախականությամբ ողջ երկրով եթեր սփռելու տեխնիկական անհնարինության եւ թափանցելիության մասին: Գեւորգ Գորգիսյանը խոսել է հաճախականության փոփոխության նպատակահարմարության եւ ռադիոկայանների նախատեսվող քանակի ու ուղղվածության, իսկ Մանե Թանդիլյանը՝ հարկային բեռի ավելացման հիմնավորման մասին: Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է իր գործընկերների հնչեցրած որոշ դիտարկումներին, խոսել իշխանությունների վարած քաղաքականության մասին: Արտակ Զեյնալյանի համոզմամբ՝ ռադիոհաճախականությունների մրցույթի անցկացման մասով կառավարությունն անգործություն է ցուցաբերել, եւ այս նախագիծն անգործության հետեւանքների վերացմանն է ուղղված:

Արտահերթ ելույթ է ունեցել ՀՀ ԱԺ փոխնախագահը

Արտահերթ ելույթում ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ընդգծել է, որ քննարկվող նախագծի առանցքը տեղեկատվական անվտանգությունն է: ԱԺ փոխնախագահի համոզմամբ՝ Թուրքիային եւ Ադրբեջանին սահմանակից շրջանների բնակիչներին հնարավորություն է տրվելու ստանալ մատչելի եւ ճիշտ տեղեկատվություն հայկական ռադիոհեռուստաընկերությունների միջոցով, ոչ թե թուրքական եւ ադրբեջանական:

Անդրադառնալով որոշ գործընկերների կողմից իշխանությունների գործելաոճին վերաբերող հայտարարություններին՝ պարոն Շարմազանովը համոզմունք է հայտնել, որ իշխանությունների դրական աշխատանքի գնահատականը ապրիլի 2-ի ընտրություններին տվել է մեր հանրության մեծամասնությունը:

Ամփոփիչ ելույթում Գագիկ Բունիաթյանն ընդգծել է, որ այս նախագծով կառավարությունը փորձում է առավել ազատականացնել դաշտը:

Օրենսդիրն առաջարկում է լրացումներ կատարել «Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքում

ՀՀ կառավարության հեղինակած «Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացված օրենքի նախագիծը ներկայացրել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը: Զեկուցողը տեղեկացրել է, որ առաջարկվում է գործող օրենքը համապատասխանեցնել ՀՀ Սահմանադրությանն ու «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի պահանջներին: 2015 թվականի սահմանադրական փոփոխությունների համապատասխան դրույթի համաձայն` Ազգային ժողովը, ՀՀ կառավարության առաջարկությամբ, միջազգային պայմանագրերը վավերացնում, կասեցնում կամ չեղյալ է հայտարարում օրենքով? պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ, իսկ միջազգային պայմանագրերի վավերացման, կասեցման կամ չեղյալ հայտարարելու վերաբերյալ օրենսդրական նախաձեռնության իրավունքը վերապահված է ՀՀ կառավարությանը? միաժամանակ պահպանելով Սահմանադրությամբ ՀՀ Նախագահին վերապահված լիազորությունները:

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է ապահովել նորընտիր Ազգային ժողովի առաջին գումարման պահից մինչեւ նորընտիր Հանրապետության Նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրն ընկած անցումային ժամանակահատվածում ՀՀ միջազգային պայմանագրերի վավերացման, կասեցման եւ չեղյալ հայտարարելու ընթացակարգերի իրավական կարգավորումը եւ բացերի վերացումը:

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը՝ նշելով, որ օրինագծով անցումային լուծումներ է առաջարկվում, որպեսզի միջազգային պայմանագրերի վավերացման եւ չեղարկման դաշտն ու մեխանիզմները բավարարեն ՀՀ Սահմանադրության դրույթներին:

Ներկայացվել է Կարգավորման ազդեցության գնահատման համակարգի վերափոխմանն ուղղված օրենսդրական առաջարկ

«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը քննարկման է ներկայացրել ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը: Նա նշել է, որ օրենսդրական նախաձեռնության նպատակը հանրապետությունում անարդյունավետ գործող Կարգավորման ազդեցության գնահատման համակարգի վերափոխումն է, որի արդյունքում հնարավոր կլինի արդիականացնել ԿԱԳ համակարգի կառուցվածքը, ընթացակարգը եւ մեթոդաբանությունը: Նշվել է նաեւ, որ ԿԱԳ-ը հանդիսանում է հանրապետությունում կարգավորիչ բարեփոխումների ռազմավարության ծրագրի հիմնական մասերից մեկը: Կարգավորման ազդեցության գնահատման ժամանակակից համակարգի ներդրումն անհրաժեշտ պայման է երկրում ծախս-օգուտ հաշվարկի վրա հիմնված որոշումների ընդունման համար: Վերահսկողության այս տեսակը պետք է համապատասխանի միջազգային չափանիշներին եւ միաժամանակ հարմարեցված լինի երկրի ինստիտուցիոնալ կարողություններին:

Փոփոխություն «ՀՀ կառավարության կառուցվածքի մասին» ՀՀ օրենքում եւ հարակից օրենքներում

ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանն առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Տեսչական մարմինների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական փաթեթը, որի նպատակն է ՀՀ կառավարության կառուցվածքը համապատասխանեցնել 2015 թվականի դեկտեմբերի 6-ին ընդունված ՀՀ Սահմանադրության փոփոխություններին, համաձայն որի նախարարների թիվը պետք է լինի 18-ը: Նախագիծը նպատակաուղղված է նաեւ կառավարման արդյունավետությունը բարձրացնելուն եւ կառավարման ձեւը կիսանախագահականից խորհրդարանականի անցման գործընթացը սահուն անցկացնելուն: «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի 18-րդ կետը. դրանով պայմանավորված՝ «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին», «Հանրային ծառայության մասին» եւ «Տեսչական մարմինների մասին» ՀՀ օրենքներում նախատեսված փոփոխությունների արդյունքում «ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար» քաղաքական պաշտոնը փոխարինվում է «ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար» հայեցողական պաշտոնով՝ համապատասխանաբար փոփոխելով նաեւ նրա տեղակալների պաշտոնների անվանումները:

«Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծով առաջարկվում է փոփոխել ՀՀ կառավարության աշխատակազմի մի խումբ պաշտոնների դրույքաչափեր, ինչպես նաեւ՝ ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի պաշտոնային դրույքաչափը համապատասխանեցնել նախագծով ներկայացված ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնային դրույքաչափին՝ 12.00:

ՀՀ ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը փաթեթի վերաբերյալ հարակից զեկույցում ներկայացրել է ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը: Նա անդրադարձել է ՀՀ կառավարության կառուցվածքի փոփոխության հարցին եւ նշել, որ Սահմանադրությամբ կառավարությանն է վերապահված իր կառուցվածքը սահմանելու բացառիկ իրավունքը: Նա նշել է, որ առաջարկվող փոփոխության ընդունման պարագայում կառավարության աշխատակազմի ղեկավարն այլեւս չի կրելու կառավարության քաղաքական պատասխանատվության որոշակի բեռը:

Փաթեթի վերաբերյալ իրենց տեսակետներն ու առաջարկներն են հայտնել ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Հրայր Թովմասյանը, Արտակ Զեյնալյանը եւ Էդմոն Մարուքյանը:

Տեսակետ է հայտնել ԱԺ ՀՀԿ խմբակցությունը

ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության տեսակետը ներկայացրել է խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը: Նա ներկայացրել է, թե ինչպես են անկախության տարիներին ձեւավորվել կառավարությունները եւ ինչպիսին է եղել կառավարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնը: Նա գործընկերներին առաջարկել է կողմ քվեարկել քննարկվող օրենսդրական փաթեթին:

Եզրափակիչ ելույթում հարակից զեկուցող, ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն անդրադարձել է գործընկերների ելույթներին եւ առաջարկներին, տվել պարզաբանումներ:

Պատգամավորների ելույթներին անդրադարձել է նաեւ ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ, փաթեթի հիմնական զեկուցող Արթուր Հովհաննիսյանը:

Քննարկված բոլոր օրենսդրական նախաձեռնություններն ընդունվել են առաջին ընթերցմամբ: Դրանց երկրորդ ընթերցմամբ քննարկումը կիրականացվի ԱԺ մայիսի 31-ի նիստում՝ ժամը 11:00-ին:


30.05.2017
ՀՀ ԱԺ պատգամավորների գործուղումներ
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) կանոնակարգի, անձեռնմխելիության եւ ինստիտուցիոնալ հարցերի հանձնաժողովի նիստերի, ինչպես նաեւ միգրացիայի հարցերի հանձնաժողովի նիստի աշխատանքներին մասնակցելու համար 2017 թ. հունիսի 1-3-ը Փարիզ (Ֆրանսիայի Հանրապետություն) կգործուղվեն ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիր...

30.05.2017
«Թուրքիայի կողմից Հայաստանի հետ սահմանը փակ պահելը անթույլատրելի է». Էդուարդ Շարմազանով
ՀՀ ԱԺ փոխնախագահ, ԱԺ Հայաստան-Էստոնիա բարեկամական խմբի համանախագահ Էդուարդ Շարմազանովը մայիսի 30-ին ընդունել է Էստոնիայի խորհրդարանի պետական պաշտպանության հանձնաժողովի նախագահ Հաննես Հանսոյին եւ արտաքին գործերի հանձնաժողովի նախագահ Մարկո Միհքելսոնին: Ողջունելով էստոնացի խորհրդարանականներին Ազգային ժ...

30.05.2017
Տեղեկատվություն
Մայիսի 31-ին՝ ժամը 12:30-ին, ԱԺ 334 սրահում տեղի կունենա ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության մամուլի ասուլիսը: ...

30.05.2017
Հանդիպում ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում
Մայիսի 30-ին ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը հանդիպել է «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» (EuFoA) միջազգային հասարակական կազմակերպության տնօրեն Դիոգո Պինտոյի հետ: Հանձնաժողովի նախագահը շնորհավորել է Դիոգո Պինտոյին այս կարեւոր առաքելությունն ստանձնելու կա...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am