Տպել
01.06.2017
Արա Բաբլոյանի շնորհավորական ուղերձը Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ
1 / 1

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը շնորհավորական ուղերձ է հղել Երեխաների պաշտպանության միջազգային օրվա  առթիվ:

«Սիրելի՛ երեխաներ,

ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Երեխաների պաշտպանության օրվա առթիվ:

Ձեզնից յուրաքանչյուրը երջանիկ ապրելու իրավունք ունի, մենք պիտի օգնենք, որ այն վերածվի հնարավորության: Յուրաքանչյուրիդ մեջ երազելու բնական մղում կա, մենք պիտի աջակցենք, որ երազանքը դառնա իրականություն: Պետք է ամեն ինչ անել, որ մանկության յուրաքանչյուր օրը ձեր մեջ թողնի հաճելի հիշողություն, որ ձեր երջանկությունը սահմաններ չճանաչի:

Ամեն երեխա, անկախ գտնվելու վայրից, անկախ սոցիալական կամ ֆիզիկական վիճակից, երբեք չպետք է ընտանեկան ջերմության ու հոգատարության պակաս զգա, անտեսվածության ու մոռացվածության զգացում ունենա, չպետք է հուսալքվի կամ կորցնի հավատն ու վստահությունը ապագայի, առավել եւս կյանքի հանդեպ, պիտի տեսնի, որ իր իրավունքները պաշտպանված են:

Ծնողական գուրգուրանքն ու սերն առանձնահատուկ ուշադրության, աջակցության տեսքով մշտապես պետք է ներկա լինեն այնտեղ, որտեղ դրա կարիքն ավելի շատ է զգացվում: Խորհրդանշական է, որ ՄԱԿ-ը հենց հունիսի 1-ը հռչակել է Ծնողների համաշխարհային օր:

Եւս մեկ անգամ շնորհավորելով Երեխաների պաշտպանության օրվա առթիվ՝ մաղթում եմ ձեզ, սիրելի՛ երեխաներ, առողջ ու խաղաղ մանկություն, երջանկություն ու հաջողություն կյանքի բոլոր փուլերում:

Թող յուրաքանչյուրդ լինեք ոչ միայն ձեր ծնողների, այլեւ մեր երկրի ու ժողովրդի հպարտությունը»,-ասված է ԱԺ նախագահի ուղերձում:


01.06.2017
Արփինե Հովհաննիսյանն ընդունել է ԵՄ Արեւելյան գործընկերության հարցերով հատուկ բանագնացներին
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանը հունիսի 1-ին ընդունել է ԵՄ անդամ պետություններ Լատվիայի, Լիտվայի, Էստոնիայի, Սլովակիայի, Շվեդիայի եւ Նիդերլանդների արտաքին քաղաքական գերատեսչությունների՝ Արեւելյան գործընկերության հարցերով հատուկ բանագնացներին՝ Սլովակիայի ԱԳՆ հատուկ բանագնաց, դեսպան Դուշան...

01.06.2017
Օրը տոնական էր խորհրդարանի այգում
Հունիսի 1-ին ինչպես բազմաթիվ երկրներում, այնպես էլ մեր երկրում նշվում է Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրը: Այսօր հանրապետության տարբեր հրապարակներում եւ այգիներում տեղի են ունենում մանուկներին նվիրված մի շարք միջոցառումներ. ամենուր տոնական տրամադրություն է: Օրվա առթիվ հեք...

01.06.2017
Ընտրվել են ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների տեղակալները
Մայիսի 31-ին տեղի են ունեցել ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նիստեր, որոնց օրակարգերում եղել է հանձնաժողովների նախագահների տեղակալների ընտրության հարցը: «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 138-րդ հոդվածի համաձայն՝ ընտրվել են ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների տեղակալները: ՀՀ ԱԺ առո...