Տպել
05.06.2017
Արա Բաբլոյանն ընդունել է Հայաստանում Ղազախստանի դեսպանին
1 / 3

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հունիսի 5-ին ընդունել է Հայաստանում Ղազախստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Թիմուր Ուրազաեւին:

Ողջունելով դեսպանին խորհրդարանում՝ ՀՀ ԱԺ նախագահը հույս է հայտնել, որ պարոն Ուրազաեւը կշարունակի երկու երկրների հարաբերություննների զարգացմանն ու խորացմանն ուղղված իր գործունեությունը: Նա բարձր է գնահատել հայ-ղազախական հարաբերությունները, որոնց հիմքում ընկած է բարեկամությունը:

ՀՀ ԱԺ նախագահն անդրադարձել է վեցերորդ գումարման խորհրդարանում Հայաստան-Ղազախստան պատգամավորական բարեկամական խմբի ձեւավորման աշխատանքներին եւ վստահություն հայտնել, որ բարեկամական խումբը նշանակալի դերակատարություն կունենա հայ-ղազախական խորհդարանական համագործակցության ամրապնդման գործում:

Զրույցի ընթացքում Արա Բաբլոյանը կարեւորել է խորհրդարանական դիվանագիտության դերը միջազգային հարթակներում եւ գնահատել ղազախ գործընկերների հետ աշխատանքը տարբեր կառույցներում՝ ԱՊՀ ԽՎ-ում, ՀԱՊԿ ԽՎ-ում` ընդգծելով, որ այդ բնագավառում ներուժը մեծ է եւ կարելի է ավելի սերտ փոխգործակցել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ:

Արա Բաբլոյանն ընդգծել է ԵԱՏՄ դերը երկու երկրների տնտեսական հարաբերությունների համակարգման եւ զարգացման, համատեղ ծրագրերի իրականացման գործում:

Հայաստանում Ղազախստանի դեսպան Թիմուր Ուրազաեւը շնորհավորել է Արա Բաբլոյանին ՀՀ ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ եւ նշել, որ Ղազախստանը նպատակ ունի զարգացնելու Հայաստանի հետ հարաբերությունները բոլոր բնագավառներում:

Թիմուր Ուրազաեւն անդրադարձել է նաեւ ապրիլին Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին եւ նշել, որ Ղազախստանից այցելած դիտորդները բարձր են գնահատել ընտրությունների կազմակերպչական մակարդակը:

Դեսպան Ուրազաեւը շնորհակալություն է հայտնել նախորդ գումարման խորհրդարանում գործած Հայաստան-Ղազախստան բարեկամական խմբի անդամներին եւ պատրաստակամություն հայտնել աշխատելու նոր ձեւավորվող խմբի անդամների հետ, քննարկելու երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, մշակելու համագործակցության զարգացման նոր ուղիներ:



05.06.2017
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ցավակցել է Միացյալ Թագավորության խորհրդարանի երկու պալատների նախագահներին
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ցավակցական ուղերձ է հղել Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության խորհրդարանի Համայնքների պալատի նախագահ Ջոն Բերքոուին եւ Լորդերի պալատի նախագահ լորդ Ֆոուլերին: Ցավակցական ուղերձում ասված է. «Ձերդ գերազանցություն, խոր ցավով տեղեկացանք Լոնդոնում տեղի ...

05.06.2017
Հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի 29-րդ նիստի շրջանակում հայ պատվիրակները հանդիպել են ՌԴ խորհրդարանի երկու պալատների փոխնախագահների հետ
Հունիսի 5-8-ը Ռուսաստանի Խանտի Մանսիսկի ինքնավար մարզում տեղի ունենալիք Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 29-րդ նիստի աշխատանքներին մասնակցելու նպատակով ՌԴ մայրաքաղաքում գտնվող հայկական պատվիրակությ...

05.06.2017
Տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն
Հունիսի 5-ին ՀՀ Ազգային ժողովում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որը վարել է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը: Աշխատանքային խորհրդակցությանը ներկա են եղել ՀՀ ԱԺ փոխնախագահներ Արփինե Հովհաննիսյանը եւ Միքայել Մելքումյանը, ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահներ եւ փոխնախագահներ, ՀՀ ԱԺ աշխատա...

05.06.2017
Քննարկում ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովում
Հունիսի 5-ին ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովում Վարդեւան Գրիգորյանի նախագահությամբ տեղի ունեցած նիստում կայացել է ՀՀ կառավարության հեղինակած «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում փո...

05.06.2017
Հունիսի 7-ին` ժամը 11:00-ին, կգումարվի ՀՀ ԱԺ արտահերթ նիստ
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` ՀՀ կառավարության նախաձեռնությամբ հունիսի 7-ին` ժամը 11:00-ին, կգումարվի ՀՀ ԱԺ արտահերթ նիստ` նախաձեռնողի սահմանած օրակարգով: ...

05.06.2017
ՀՀ ԱԺ պատգամավորների գործուղումներ
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի քաղաքական եւ ժողովրդավարության հարցերի հանձնաժողովի նիստի աշխատանքներին մասնակցելու համար 2017 թ. հունիսի 13-16-ը Բորնհոլմ (Դանիայի Թագավորություն) կգործուղվի ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Արմեն Ռուստամյանը: Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի (ՖԽ...

05.06.2017
Քննարկում ՀՀ ԱԺ ՀՀԿ եւ ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցություններում «Ես եմ» եւ «Պատիվ ունեմ» ծրագրերի վերաբերյալ
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը «Ազգ-բանակ 2017» համաժողովի ընթացքում ազդարարված «Ես եմ» եւ «Պատիվ ունեմ» նախագծերի հանրային քննարկումների շրջանակում հունիսի 5-ին հանդիպել եւ վերոնշյալ ծրագրերը ներկայացրել է ՀՀ ԱԺ ՀՀԿ եւ ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցությունների ներկայացուցիչներին: Վիգեն Սարգսյան...