Տպել
06.06.2017
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովի նիստում
1 / 1

ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը հունիսի 6-ին Խոսրով Հարությունյանի նախագահությամբ գումարված նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է ՀՀ կառավարության հեղինակած «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:

Հիմնական զեկուցող, ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ գործող «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» ՀՀ օրենքում առկա են խնդիրներ, որոնք պետք է շտկել եւ կատարել նաեւ հստակեցումներ: Ըստ այդմ՝ նախագծով լրացվել են հանձնաժողովի անդամի նշանակմանը խոչընդոտող, ինչպես նաեւ նրա լիազորությունների դադարեցման հիմքերը, այդ թվում հանձնաժողովի անդամի պաշտոնից հրաժարական տալու կարգը, որը համապատասխանեցվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքին:

Հիմնական զեկուցողի կարծիքով՝ «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունումը կնպաստի հանրային ծառայությունների ոլորտում կարգավորման արդյունավետության բարձրացմանը:

Հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը հանդես է եկել գրավոր առաջարկությամբ, որն էլ ընդունվել է հիմնական զեկուցողի կողմից:

Քննարկման արդյունքում հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենքի նախագծին՝ հունիսի 7-ի արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ քննարկելու համար:

«Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» նախագիծն առաջին ընթերցումով քննարկման է ներկայացրել հիմնական զեկուցող, ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը:

Հարցի քննարկմանը որպես հրավիրյալ` մասնակցել է ՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը:

Հիմնական զեկուցող Արման Սահակյանը նշել է, որ մասնավորեցման ոլորտում համապատասխան բարեփոխումների իրականացման, պետական մասնակցությամբ առեւտրային կազմակերպությունների գործունեության արդյունավետության բարձրացման նպատակով, առաջարկվում է ընդունել մասնավորեցման ժամկետային նոր ծրագիր, որոով սահմանվում են մասնավորեցման ընթացիկ փուլի նպատակները, նախապատվությունը եւ սահմանափակումները: Ծրագրով, մասնավորապես, առաջարկվում են մասնավորեցնել առողջապահության ոլորտի մի շարք ընկերություններ՝ համապատասխանեցնելով ՀՀ կառավարուրության ծրագրին եւ առողջապահության ոլորտում իրականացվող քաղաքականության պահանջներին` հաշվի առնելով ընկերությունների գործունեության առանձնահատկությունները:

Հիմնական զեկուցողը նշել է, որ մասնավորեցման արդյունքում ակնկալվում են ներդրումներ նորագույն բժշկական սարքավորումներով եւ տեխնոլոգիաներով վերազինման նպատակով, հետայրվածքային բուժման՝ վերականգնողական պլաստիկ բուժօգնության նոր մեթոդների ներդրումով:

Հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը հանդես է եկել գրավոր առաջարկություններով եւ գործընկերներին հորդորել է քննարկված հարցերի վերաբերյալ ներկայացնել առաջարկներ:

Առաջարկությունները հանձնաժողովի որոշմամբ կներկայացվեն հունիսի 7-ին կայանալիք հանձնաժողովի նիստում, որից հետո էլ կկազմակերպվի հարցի քվեարկությունը:


06.06.2017
ՀՀ ԱԺ պատգամավորների գործուղումներ
Վենետիկի հանձնաժողովի 111-րդ լիագումար նիստին մասնակցելու, ինչպես նաեւ ՀՀ դատական օրենսգրքի նախագծի վերաբերյալ կարծիք ներկայացնող համազեկուցողների հետ հանդիպելու համար 2017 թ. հունիսի 14-18-ը Վենետիկ (Իտալիայի Հանրապետություն) կգործուղվի ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանը: Եվրոպայի խորհրդի ...