National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
12.6.2017

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30
 
12.06.2017
Տեղի է ունեցել ՀՀ ԱԺ խորհրդի նիստը
1 / 4

Հունիսի 12-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ խորհրդի նիստը, որը վարել է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:

Նիստի օրակարգում ընդգրկված են եղել «ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների օրինակելի աշխատակարգը սահմանելու մասին», «ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների հերթական նիստերի ժամկետացանկը սահմանելու մասին» եւ «ՀՀ ԱԺ աշխատակազմի կառուցվածքը եւ կանոնադրությունը հաստատելու մասին» ՀՀ ԱԺ խորհրդի որոշումների նախագծերը, որոնք քննարկումների արդյունքում հաստատվել են ԱԺ խորհրդի անդամների կողմից:

ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ - քարտուղարության պետ Թաթուլ Սողոմոնյանը ներկայացրել է «ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների օրինակելի աշխատակարգը սահմանելու մասին» ՀՀ ԱԺ խորհրդի որոշման նախագիծը, որը վերաբերում է մշտական հանձնաժողովների լիազորությունների իրականացմանը, հերթական եւ արտահերթ նիստերի անցկացման կարգին, նիստը նախագահողի լիազորություններին, հանձնաժողովի նիստում հարցերի քննարկման հերթականությանը եւ հանձնաժողովների աշխատանքային գործունեությանը վերաբերող այլ հարցերի:

Պարոն Սողոմոնյանը մանրամասնել է նաեւ «ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների հերթական նիստերի ժամկետացանկը սահմանելու մասին» ՀՀ ԱԺ խորհրդի որոշման նախագծով նախատեսվող դրույթները. հստակ սահմանվում են հանձնաժողովների նիստերի հրավիրման օրերը եւ ժամերը:

ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը քննարկման է ներկայացրել «ՀՀ ԱԺ աշխատակազմի կառուցվածքը եւ կանոնադրությունը հաստատելու մասին» ՀՀ ԱԺ խորհրդի որոշման նախագիծը, որով սահմանվում են աշխատակազմի հիմնական խնդիրները, գործառույթները, կառուցվածքը եւ կառավարումը, հայեցողական պաշտոնյաների, պետական ծառայողների եւ մյուս աշխատողների իրավական վիճակը եւ հիմնական գործառույթները, աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների իրավական վիճակն ու հիմնական գործառույթները եւ այլ դրույթներ: Պարոն Սաղաթելյանը նշել է, որ այս փուլում առաջարկվում են կառուցվածքային որոշ փոփոխություններ, որոնք առաջիկայում լինելու են շարունակական: Այս համատեքստում նա խոսել է նաեւ ԱԺ աշխատակազմում իրականացվելիք կադրային քաղաքականության եւ աշխատակազմի օպտիմալացման վերաբերյալ: ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ փոփոխությունների նպատակն ԱԺ աշխատանքներն առավել արդյունավետ դարձնելն ու աշխատակազմն արհեստավարժ մասնագետներով համալրելն է:

ՀՀ ԱԺ խորհրդի անդամները բովանդակային եւ խմբագրական մի շարք առաջարկներ են ներկայացրել:

ԱԺ խորհրդի անդամների որոշմամբ արտահերթ կարգով քննարկվել եւ հաստատվել է միջազգային խորհրդարանական կազմակերպություններում ՀՀ ԱԺ պատվիրակությունների կազմը:

Նիստի ավարտին ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը տեղեկացրել է, որ ստեղծվելու է էլեկտրոնային կառավարման համակարգ, որը հնարավորություն կտա պատգամավորի աշխատասենյակի եւ դահլիճի համակարգիչները միացնելով իրար` ունենալ աշխատանքային մեկ ընդհանուր հարթակ: Պարոն Բաբլոյանը նշել է, որ էլեկտրոնային կառավարման համակարգի շնորհիվ պատգամավորները նիստերի դահլիճում օրենսդրական նախաձեռնություններին կարող են ծանոթանալ էլեկտրոնային եղանակով:


12.06.2017
Տեղեկատվություն
Հունիսի 13-ին՝ ժամը 11:00-ին, ԱԺ 334 սրահում տեղի կունենա ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ ստեղծված «Անալիտիկ խորհուրդ» անվանումով աշխատանքային խմբի փորձագետների առաջին հանդիպումը: ...

12.06.2017
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում
ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը հունիսի 12-ին Արմեն Աշոտյանի նախագահությամբ կայացած նիստում քվեարկությամբ հաստատել է հանձնաժողովին վերապահված ոլորտներում փորձագիտական եւ հետազոտական վերլուծական աջակցություն ցուցաբերելու համար «Անալիտիկ խորհուրդ» անվանումով աշխատանքա...

12.06.2017
Կներդրվի էլեկտրոնային կառավարման համակարգ, աշխատակազմը կօպտիմալացվի
Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանն այսօր Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար կազմի հետ անցկացրել է հերթական աշխատանքային խորհրդակցությունը: Խորհրդակցության օրակարգում են եղել Ազգային ժողովի աշխատակազմի կառուցվածքի եւ հաստիքացուցակի օպտիմալացման հարցերը: Ազգային ժողովի նախագահը աշխատակազմի ղեկավար-գ...

12.06.2017
Արփինե Հովհաննիսյանն ընդունել է Հայաստանում Ղազախստանի դեսպան Թիմուր Ուրազաեւին
ՀՀ ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը հունիսի 12-ին ընդունել է Հայաստանում Ղազախստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Թիմուր Ուրազաեւին: ՀՀ ԱԺ փոխնախագահը բարձր է գնահատել Հայաստանի եւ Ղազախստանի միջեւ խորհրդարանական հարաբերությունների ներկա մակարդակը եւ այդ հարցում առանձնակի կարեւորել դեսպ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am