Տպել
13.06.2017
ՀՀ ԱԺ փոխնախագահն ընդունել է Հայաստանում Վրաստանի դեսպանին
1 / 1

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հունիսի 13-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեին:

Ողջունելով դեսպանին՝ Էդուարդ Շարմազանովը գոհունակությամբ փաստել է հայ եւ վրացի ժողովուրդների ավանդական բարեկամությունն ու կարեւորել հայ-վրացական կապերի առավել զարգացումն ու ընդլայնումը հնարավոր բոլոր ուղղություններով: Այս համատեքստում ԱԺ փոխնախագահն անհրաժեշտ է համարել երկու երկրների միջեւ խորհրդարանական կապերի ակտիվացումը ոչ միայն պատգամավորական բարեկամական խմբերի, այլեւ հանձնաժողովների մակարդակում:

Դեսպան Գիորգի Սագանելիձեն շնորհավորել է Էդուարդ Շարմազանովին ԱԺ փոխնախագահի պատասխանատու պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Նա վստահություն է հայտնել, որ առաջիկայում հայ-վրացական հարաբերություններն առավել կամրապնդվեն եւ կզարգանան, ինչի համար կարեւորագույն հարթակ կարող են հանդիսանալ նաեւ երկու երկրների խորհրդարանները:

Զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանային խնդիրներին եւ երկու երկրների արտաքին քաղաքական ուղղություններին, կարեւորել տարբեր հարթակներում համագործակցությունն ու փոխըմբռնումը: Անդրադառնալով երկու երկրների հիմնախնդիրներին՝ զրուցակիցներն ընդգծել են հարցերը բացառապես խաղաղ կարգավորման ճանապարհով լուծելու անհրաժեշտությունը, հարեւան երկրների հետ բարիդրացիական հարաբերությունների հաստատման կարեւորությունը:


05.05.2024
Հայ խորհրդարանականները Վաշինգտոնում մի շարք հանդիպումներ են ունեցել. քննարկվել են համագործակցության նոր ուղղություններ
ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ միջազգային հանրապետական ինստիտուտի  Եվրասիայի գծով ավագ տնօրեն Ստեֆան Նիքսին, ԱՄՆ խաղաղության ինստիտուտի Եվրոպայի եւ Ռուսաստանի գծով փոխնախագահ, դեսպան Ուիլիամ Թեյլորին, Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի հարցերով...