Տպել
13.06.2017
Տեղի է ունեցել «Անալիտիկ խորհուրդ» աշխատանքային խմբի փորձագետների առաջին հանդիպումը
1 / 4

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում հունիսի 13-ին Արմեն Աշոտյանի նախագահությամբ տեղի է ունեցել «Անալիտիկ խորհուրդ» աշխատանքային խմբի փորձագետների առաջին հանդիպում-քննարկումը:

Նորաստեղծ խմբում ընդգրկվել են քաղաքականության եւ անվտանգության հարցերով փորձագետներ, վերլուծական կենտրոնների ներկայացուցիչներ, ԱԺ նախկին պատգամավորներ:

Տեղեկացնենք, որ «Անալիտիկ խորհուրդ» աշխատանքային խումբը կգործի մինչեւ հաջորդ գումարման Ազգային ժողովի ընտրությունը: Խորհուրդն ունենալու է հիմնական անդամներ, կլինեն նաեւ հրավիրյալներ:

Անդրադառնալով խմբի անվանմանը՝ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը նշել է, որ անվան հետ կապված կարող են լինել առաջարկներ, որոնք կքննարկվեն:

Արմեն Աշոտյանի խոսքով` աշխատանքային խումբը կարող է Ազգային ժողովին աջակցել տարբեր թեմատիկ քննարկումներով եւ օպերատիվ առաջարկներով: Անդրադառնալով խորհրդարանական դիվանագիտության անհրաժեշտությանը՝ Արմեն Աշոտյանը նշել է, որ թեեւ խմբի անդամները տարբեր աշխարհաքաղաքական հայացքների կրողներ են, այնուամենայնիվ խմբի հիմնական նպատակն է լինելու փորձագիտական հանրույթից ստանալ տեղեկություններ եւ առաջարկներ, որոնք կարող են կիրառվել խորհրդարանական պատվիրակությունների կողմից:

Խորհրդի անդամները ողջունել են խմբի ստեղծումը եւ ներկայացրել առաջարկներ եւ դիտողություններ:

Ամփոփելով քննարկումը՝ հանձնաժողովի նախագահը համոզմունք է հայտնել, որ նախաձեռնությունը կլինի օգտակար եւ արդյունավետ:


13.06.2017
Արա Բաբլոյանն ընդունել է Էստոնիայի արտաքին գործերի նախարարին
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հունիսի 13-ին ընդունել է Էստոնիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սվեն Միկսերի գլխավորած պատվիրակությանը: ՀՀ Ազգային ժողովի նախագահը, ողջունելով Սվեն Միկսերին խորհրդարանում, կարեւորել է բազմակողմ եւ փոխշահավետ համագործակցության ընդլայնումը Էստոնիայի հետ: ՀՀ ԱԺ նախ...

13.06.2017
«Ժամանակն է նոր լիցք հաղորդել վիզաների ազատականացման գործընթացին». Արմեն Աշոտյան
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը հունիսի 13-ին ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկուն: Ողջունելով դեսպանին Ազգային ժողովում՝ Արմեն Աշոտյանն ընդգծել է, որ Եվրոպական միության հետ Հայաստանի հարաբերությունները եղել եւ մնում ...

13.06.2017
ՀՀ ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի պատվիրակությանը
ՀՀ ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը հունիսի 13-ին ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի պատգամավոր Նիլս Աննենի գլխավորած պատվիրակությանը: ՀՀ ԱԺ փոխնախագահը բարձր է գնահատել Հայաստանի եւ Գերմանիայի միջեւ հարաբերությունների ներկա մակարդակը՝ նշելով, որ դրանք ակտիվ են թե՛ միջպետակա...

13.06.2017
Արա Բաբլոյանն ընդունել է Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչին
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հունիսի 13-ին ընդունել է Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրային: Ողջունելով Ջեյմս Ապատուրային Ազգային ժողովում՝ Արա Բաբլոյանը փաստել է, որ ՆԱՏՕ-ի հետ մեր հարաբերությունները հիմնված են գործընկերության վրա: ՀՀ ԱԺ ն...

13.06.2017
Տեղեկատվություն
Հունիսի 14-ին Արյան դոնորի միջազգային օրվա կապակցությամբ ՀՀ Ազգային ժողովի նիստերի դահլիճին կից Կանաչ սրահում ժամը 10:00-ից կմեկնարկի արյունատվության ակցիա, որին որպես դոնոր՝ հրավիրվում են մասնակցելու բոլոր պատգամավորները: Միջոցառման պաշտոնական մասը կսկսվի ժամը 11:30-ին, որին կմասնակցի ՀՀ ԱԺ նախագահ...

13.06.2017
ՀՀ ԱԺ փոխնախագահն ընդունել է Հայաստանում Վրաստանի դեսպանին
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հունիսի 13-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեին: Ողջունելով դեսպանին՝ Էդուարդ Շարմազանովը գոհունակությամբ փաստել է հայ եւ վրացի ժողովուրդների ավանդական բարեկամությունն ու կարեւորել հայ-վրացական կապերի ա...