Հունիսի 14-ին Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնն այցելել է ՀՀ Ազգային ժողով:
Հանդիպմանը ներկա են եղել խորհրդարանական խմբակցությունների ղեկավարներ եւ ներկայացուցիչներ:
Ողջունելով Տաջիկստանի Հանրապետության նախագահին Ազգային ժողովում՝ Արա Բաբլոյանը նշել է, որ ուրախ է խորհրդարանում հյուրընկալելու բարեկամ Տաջիկստանի նախագահին հայ-տաջիկական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի շրջանակում:
ՀՀ ԱԺ նախագահը փաստել է, որ այսօր հայ-տաջիկական հարաբերությունները զարգանում են բոլոր ուղղություններով եւ, Հայաստանը շահագրգիռ է խորացնելու դրանք՝ ելնելով երկու երկրների հետաքրքրություններից եւ շահերից:
Արա Բաբլոյանը կարեւորել է խորհրդարանական դիվանագիտության եւ բարեկամական խմբերի դերը երկկողմ հարաբերությունների հաստատման եւ խորացման գործում:
ՀՀ ԱԺ նախագահը կարեւորել է Տաջիկստանի իշխանությունների եւ ժողովրդի վերաբերմունքն իրենց երկրում ապրող հայկական համայնքի նկատմամբ:
Արա Բաբլոյանը բարձր է գնահատել Տաջիկստանի նախագահի՝ իր երկրի առջեւ ծառացած խնդիրները խաղաղ ճանապարհով լուծելու մոտեցումն ու հույս հայտնել, որ հայ-տաջիկական բարեկամական հարաբերություններն իրենց ազդեցությունը կունենան նաեւ ԼՂ հիմնախնդրի հարցում, եւ տեսակետները համահունչ կլինեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների տեսակետին:
Այս համատեքստում Արա Բաբլոյանը ցավով նշել է. «Այլ բան է, երբ զինվորը զոհվում է պատերազմի ժամանակ՝ մարտի դաշտում: Իսկ երբ երիտասարդները զոհվում են խաղաղ ժամանակներում, խոսքն ուղղակի սպանության մասին է»:
Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը շնորհավորել է Արա Բաբլոյանին ՀՀ Ազգային ժողովի նախագահ ընտրվելու առթիվ եւ մաղթել արգասաբեր աշխատանք:
Տաջիկստանի նախագահը նշել է, որ անկախության հաստատումից ի վեր երկու երկրների հարաբերությունները վերելք են ապրել, եւ այսօր կան բոլոր պայմանները դրանք խորացնելու համար:
Էմոմալի Ռահմոնի խոսքով՝ երկու երկրների քաղաքական երկխոսությունը գտնվում է բարձր մակարդակի վրա, իսկ համագործակցությունը զարգանում է կրթության, գիտության, առողջապահության, տնտեսության եւ մշակույթի բնագավառներում:
Խոսելով աշխարհաքաղաքական վերջին զարգացումների եւ տարածաշրջանում տիրող իրավիճակի մասին՝ Էմոմալի Ռահմոնը նշել է, որ Տաջիկստանը գտնվում է վտանգավոր գոտում, եւ տաջիկ ժողովուրդը լավ գիտե խաղաղության գինը: Անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորմանը՝ Տաջիկստանի նախագահը նշել է, որ խաղաղ կարգավորման շուրջ տարվող բանակցությունները հակամարտության լուծման միակ ճանապարհն են:
Տաջիկստանի նախագահը փաստել է, որ մեր երկրները պիտի խորացնեն համագործակցությունը բոլոր հնարավոր ոլորտներում եւ միասին հաղթահարեն ժամանակի մարտահրավերները:
Այնուհետեւ Տաջիկստանի նախագահը գրառում է կատարել ՀՀ Ազգային ժողովի պատվավոր հյուրերի մատյանում:
Հանդիպման ավարտին Էմոմալի Ռահմոնը խորհրդարանական պատվիրակություն է հրավիրել Տաջիկստան:
Հրավերը սիրով ընդունվել է:
Արա Բաբլոյանը ներկա է գտնվել Արյունաբանական կենտրոնի բացմանը
Հունիսի 14-ին` Արյան դոնորի միջազգային օրը, Մխիթար Հերացու անվան Երեւանի պետական բժշկական համալսարանի թիվ 1 հիվանդանոցային համալիրում բացվել է Արյունաբանական կենտրոն: Կենտրոնի բացման հանդիսավոր արարողությանը մասնակցել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը: Խորհրդարանի նախագահը շրջել է նորաբաց լա...
ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Արցախ
Հունիսի 15-17-ը Արցախի Հանրապետություն կմեկնի ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը: Այցի շրջանակում խորհրդարանական պատվիրակությունը հանդիպումներ կունենա Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի, Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի հետ: ...
Արյունատվության ակցիա Ազգային ժողովում
Հունիսի 14-ը բազմաթիվ երկրներում նշվում է որպես արյան դոնորի միջազգային օր, որի կապակցությամբ կազմակերպվում են մի շարք միջոցառումներ: Բժշկական օրացույցում այս օրն առանձնացվել է՝ նպատակ ունենալով երախտագիտություն հայտնել արյան կամավոր դոնորներին, ինչպես նաեւ հանրության ուշադրությունը հրավիրել սոցիալա...
Արա Բաբլոյանն ընդունել է Չինաստանի դեսպանին
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հունիսի 14-ին ընդունել է Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Թիան Էրլունին: Արա Բաբլոյանը, ողջունելով դեսպանին խորհրդարանում, բարձր է գնահատել հայ-չինական հարաբերությունների ներկա մակարդակը՝ հիմնված երկարամյա բարեկամության վրա: ՀՀ ԱԺ...
ՀՀ-ԵՄ հարաբերություններում երկկողմանի շահավետ (win-win) ռազմավարությունը` հաջողության գրավականն է
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը հունիսի 14-ին ընդունել է Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանային ծրագրի ղեկավար Թոմաս Շրապելին: Ողջունելով հյուրին Ազգային ժողովում՝ Արմեն Աշոտյանը նշել է, որ հանձնաժողովը բարձր է գնահատում հիմնադրամի ...