Տպել
20.06.2017
ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության անդամների հետ քննարկվել է ՀՀ կառավարության ծրագիրը
1 / 6

Հունիսի 20-ին ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը եւ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հանդիպել են ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության անդամների հետ:

ՀՀ վարչապետը ներկայացրել է ՀՀ կառավարության ծրագիրը, դրա կազմման հարցում գործադրի որդեգրած մոտեցումները եւ փիլիսոփայությունը: Վարչապետի խոսքով՝ փաստաթղթում կառավարությունն իրատեսական եւ գործնական քայլերով ձեւակերպել է առաջիկա 5 տարիների ընթացքում տարբեր ոլորտներում իրականացվելիք քայլերը եւ ուրվագծել թիրախները: Պարոն Կարապետյանը հավաստիացրել է, որ կառավարությունը բաց է արդյունավետ համագործակցության եւ առաջարկների քննարկման հարցում ու կարեւորել է կառուցողական քննադատությունը: ՀՀ վարչապետը տեղեկացրել է նաեւ, որ ԱԺ վաղվա նիստում կներկայացվի նաեւ նախորդ 9 ամիսների ընթացքում կատարված աշխատանքը:

Հարցուպատասխանի ձեւաչափում ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներն անդրադարձել են կառավարության ծրագրի գերակա ուղղություններին, մարզերի համաչափ զարգացմանն ուղղված ծրագրերին, գործազրկությանը, աշխատատեղերի ստեղծման հարցում իրականացվելիք քայլերին եւ այլ խնդիրների, որոնց վերաբերյալ ՀՀ կառավարության ղեկավարը պարզաբանումներ է ներկայացրել:


29.04.2024
Ժողովրդավարությունն է ապահովելու մեր երկրի անվտանգությունը, զարգացումը եւ կայունությունը տարածաշրջանում. Մերի Գալստյան
Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովում (ՖԽՎ) ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մերի Գալստյանը մասնակցել է ՖԽՎ քաղաքական հանձնաժողովի նիստին, որը կայացել է ապրիլի 29-30-ը՝ Լյուքսեմբուրգում:Հայկական պատվիրակությունն առաջարկել է փոփոխություններ եւ լրացո...

29.04.2024
Ապրիլի 30-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 18 հարց
Ազգային ժողովի խորհուրդն ապրիլի 29-ին գումարել է նիստ, որը վարել է խորհրդարանի նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի պարտականությունները ժամանակավոր կատարող Ռուբեն Ռուբինյանը: Քննարկվել եւ հաստատվել են Ազգային ժողովի ութերորդ գումարման յոթերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ ապրիլի 30-ի...

29.04.2024
Առաջարկվում է բարեփոխել մեդիաոլորտը կարգավորող օրենսդրությունը
Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը նախաձեռնել էր հանրային քննարկում «Զանգվածային լրատվության մասին» օրենքում եւ ՀՀ քաղաքացիական օրենսգրքում առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ: Կառավարության հեղինակած նախաձեռնությունը մ...

29.04.2024
Հանձնաժողովի նիստում քննարկվել է ՀՀ դատախազության 2023 թ. գործունեության մասին հաղորդումը
2023 թվականի ընթացքում հանրապետությունում արձանագրվել է հանցագործության 40.666 դեպք, 2022 թվականի համեմատությամբ հանցագործության դեպքերն աճել են 8.1 տոկոսով: Այս մասին ասել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝  ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 29-ի նիստում քննարկման ն...

29.04.2024
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...