Տպել
21.06.2017
«Արցախի Հանրապետությունը Եվրոպայի մաս է». Արմեն Աշոտյան
1 / 4

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը հունիսի 21-ին ընդունել է ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի գրասենյակի նախաձեռնությամբ եւ հրավերով Հայաստան այցելած Բելգիայի Սենատի անդամ Յորիս Պոշետին:

Ողջունելով հյուրին Ազգային ժողովում՝ Արմեն Աշոտյանը հույս է հայտնել, որ նոր ձեւավորված Ազգային ժողովի եւ Բելգիայի խորհրդարանի միջեւ կապերը կշարունակեն ընթանալ համագործակցության ոգով՝ երկու երկրների խորհրդարանների գործընկեր հանձնաժողովների ակտիվ շփումների եւ միջխորհրդարանական բարեկամության խմբերի միջեւ գործակցության համատեքստում:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են ՀՀ-ԵՄ հարաբերություններին, Բրյուսելի գագաթաժողովում նախատեսված ՀՀ-ԵՄ նոր Համապարփակ համաձայնագրի ստորագրման նշանակությանն ու դերին: Այս համատեքստում Արմեն Աշոտյանը նշել է, որ Հայաստանը եղել եւ մնում է հավատարիմ եվրոպական գործընկերության հիմքում ընկած իր հանձնառություններին եւ շարունակելու է ակտիվ մասնակցել եվրոպական ժողովրդավարության խթանմանն ուղղված նախաձեռնություններում:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին՝ Արմեն Աշոտյանը նշել է, որ շփման գծում ադրբեջանական զինված ուժերի կողմից պարբերաբար իրականացվող զինադադարի կոպտագույն խախտումներն ամեն կերպ խաթարում են բանակցային գործընթացը եւ տարածաշրջանում վստահության մթնոլորտը, ինչը հղի է անկանխատեսելի հետեւանքներով: Արմեն Աշոտյանը նշել է, որ Արցախը Եվրոպայի մաս է, եվրոպական ժողովրդավարական արժեքները յուրացրած պետություն, որի ժողովուրդը վաստակել է սեփական ճակատագիրը տնօրինելու իրավունք:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաեւ հետագա համագործակցությանը վերաբերող հարցեր:



04.05.2024
ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ
ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները մայիսի 3-ին Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ:   Հայ պատգամավորները բարձր են գնահատել ԱՄՆ ՄԶԳ ներդրումը Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների եւ ժողովրդավարո...

04.05.2024
Հայ պատգամավորները Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ Պետքարտուղարության Կովկասի եւ տարածաշրջանային հակամարտությունների հարցերով գրասենյակի տնօրենին
ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները մայիսի 3-ին Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ Պետքարտուղարության Կովկասի եւ տարածաշրջանային հակամարտությունների հարցերով գրասենյակի տնօրեն Մարկ Քեմերոնին: Մարկ Քեմերոնը ողջունել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման գործընթացը` հիմնված Ալմա-Աթայի հռչակ...